News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) խստորեն դատապարտում է հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի մոտ, խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության իրականացրած բռնությունները, լուսաձայնային նռնակների կիրառումը, որոնց հետևանքով վիրավորվել են 101 մարդ։

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արձանագրում ենք, որ ոտնահարվել են քաղաքական և քաղաքացիական ազատությունները, մարդու իրավունքները, տեղի են ունեցել քաղաքացիների կյանքին և առողջությանը միտումնավոր վնաս հասցնելու արարքներ։

Այդու՝

ՔԻՊ-ը հորդորում է ՀՀ Դատախազությանը համարժեք իրավական գնահատական տալ խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների կիրառված բռնություններին, իսկ Ոստիկանությանը հորդորում է արդյունավետ երկխոսություն վարել շարժման կազմակերպիչների հետ, արյունալի բախումները բացառելու նպատակով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաև լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:

Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ