News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Արագածոտնի մարզի Թալինի Կաթողիկե եկեղեցի՝ տեղում ծանոթանալու նախատեսվող աշխատանքներին: Բարերարներ Վահե և Վիգեն Բադալյանների կողմից նախաձեռնվել են Կաթողիկե եկեղեցու և որմնանկարի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սահմանված կարգով թե՛ եկեղեցու, թե՛ որմնանկարի գիտանախագծային փաստաթղթերը ներկայացվել են լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմանը: Այցի շրջանակում տեղում կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են եկեղեցու և որմնանկարի վերականգնման վերաբերյալ առաջացած հարցերը։

Ներկայում հուշարձանում տեղի են ունենում վերականգնման նախապատրաստական աշխատանքներ։ Որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքներն իրականացնում են որմնանկարներ վերականգնող հայ և ռուս փորձառու մասնագետները։ Թալինի Կաթողիկե եկեղեցու վերականգնման նախագծի հեղինակներն են վերականգնող ճարտարապետներ Հովհաննես Սանամյանը և Անդրանիկ Սարգսյանը, որմնանկարինը՝ ՌԴ մոնումենտալ գեղանկարչության վերականգնող Նիկոլայ Միխայլովը։

Հիշեցնենք, որ Թալինի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 7-րդ դ․ Կամսարական իշխանական տան կողմից: Ենթադրվում է, որ որմնանկարն իրականացվել է նույն ժամանակաշրջանում։

ՀՀ վաստակավոր նկարիչ Սարգիս Մուրադյանի հեղինակած «Սասունցիներ» որմնանկարի պահպանության խնդիրը ԿԳՄՍ նախարարության ուշադրության ներքո է:

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են նաև Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տուն՝ այնտեղ գտնվող «Սասունցիներ» որմնանկարի մշտադիտարկման և այն իտալացի մասնագետների ներկայացրած նախագծանախահաշվային փաստաթղթերի հետ համեմատելու նպատակով։ Մասնագետները տեղում իրականացրել են որմնանկարի չափագրման և ակնադիտական ուսումնասիրման աշխատանքներ, համայնքի ղեկավարի ու համապատասխան պատասխանատուների հետ քննարկել որմնանկարի հետագա պահպանությանն ուղղված հնարավոր քայլերը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նովոչերկասկի հայկական եկեղեցուն նվիրաբերել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի մաunւնքը
Համատեղ աղոթքից հետո՝ ի նշան ռուս և հայ եկեղեցիների միջև եղբայրական…
Գարեգին Բ-ն ընդունել է Արագածոտնի թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամներին
Նորին Սրբությունը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին, կարևորեց Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող երիտասարդական…
Շարունակելու ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայագիտական առաքելությունը․ Արամ Ա
Հանդիսութեան ներկայ էին միաբան հայրեր, բաժանմունքի յանձնախումբի…
Վերաօծվել է Գուգարաց թեմի առաջնորդանիստ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին (վիդեո)
Ընթացքում անհրաժեշտություն է առաջացել վերականգնել նաև Սուրբ խորանը...
Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի համաժողովում բարձրաձայնվել է Արցախի հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման մասին
Հուլիսի 7-10-ը Իսպանիայի Մալագա քաղաքում սկսվել են Եվրոպական Եկեղեցիների…
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին․ եկեղեցիներում կմատուցվի պատարագ
Այս կիրակի բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, հաջորդ օրը մեռելոց է...
Ամենաշատ