News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը


Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 8 տուժած դեռ հոսպիտալացված է։ Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին,  այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այն քաղաքացին, որի երեք մատները հեռացրել են, վիրահատությունից հետո վիճակը գնահատվում է բավարար։ Վիրահատությունը անցել է բարեհաջող, նա ստանում է համապատասխան բուժօգնությունը։ Մյուսները առաջիկայում դուրս կգրվեն»,- ասաց նա։

Նախարարը հայտարարեց, որ ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ և իրականացրել է իր պարտքը պահպանելու հասարակական կարգը:

Հարցին, թե Genesis Armenia ուղեղների կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանի գլուխը ջարդելն արդյոք նախարարը համաչափ է համարում՝ Ավանեսյանը պատասխանեց, թե ջարդված գլխով պացիենտ չունեն:

«Այո, երբ որ ցուցարարները չեն պահպանում հասարակական կարգը, օրինապահ չեն, այո ոստիկանությունը ուժ կիրառող կառուց է»,-ասաց առողջապահության նախարարը։

Հարցին՝ իր օրակարգում կա՞ նաև տեսակցել հոսպիտալացված անձանց, ի՞նչպես քաղաքացիները կընդունեն նախարարին, Ավանեսյանը պատասխանեց․ «Երեք տարիների ընթացքում ինձ միշտ լավ են ընդունել բոլորը»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաև լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:

Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ