News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանում հեղեղումների հետևանքով Լոռիում վնասված երկաթուղու վերականգնման աշխատանքները բավականին լավ տեմպով են գնում, հնարավոր է՝ շահագործումը հնարավոր լինի նախատեսվածից ավելի վաղ: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Լոռիում երկաթուղու հետ կապված աշխատանքները բավական լավ տեմպով են գնում: Հնարավոր է՝ ավելի վաղ կարողանանք սկսել շահագործել, քան մտածում էինք: Հունիսի 5-ից երկաթուղին աշխատում էր մինչև Այրում կայարան, բայց առաջիկա օրերին արդեն նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի ամբողջությամբ օգտագործենք, իհարկե, որոշ սահմանափակումներով»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով փլուզված կամուրջների վերականգնմանը՝ Սանոսյանը նշեց, որ այս հարցով աշխատում են տարբեր երկրների գործընկերների հետ․ «Ունենք գործուղված գործընկերներ, որոնք հիմա դիտարկում են որոշ կամուրջներ, նաև տեղում առկա հնարավորություններն ենք դիտարկում, մեզ համար հատկապես չափազանց կարևոր է Ախթալայում գտնել տարբերակ, որ բեռնատարները նույնպես անցնեն: Ժամանակավոր կամուրջը հիմա մարդատար ու միջին ծանրության մեքենաների համար է ծառայում: Երեկ որոշակի քննարկում ենք ունեցել, թե ինչպես անենք, որ բոլոր տեսակի մեքենաներն անցնեն, որ հանքավայրի հետ կապված աշխատանքներն ամբողջությամբ բնականոն հունի մեջ մտնեն»:

ՏԿԵ նախարարը տեղեկացրեց, որ Հոբարձի կամրջի հետ կապված ժամանակավոր լուծում են գտել և հունիսի 15-ից աշխատանքներն այս ուղղությամբ կմեկնարկեն: Բացի այդ, հունիսի 14-ին Խաշթառակի կամրջի հետ կապված քննարկում է տեղի ունեցել, կրկին կտրվի ժամանակավոր լուծում:

«Աղետի գոտում գազամատակարարումը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը մոտ 98-99 տոկսով վերականգնված է, որոշ տեղերում միացված չէ՝ կապված տեխնիկական կամ անվտանգային հարցերի հետ։

Առաջիկա օրերին կլուծվեն նաև ոռոգման հետ կապված հարցերը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լոռու մարզպետը աղետի գոտում իրականացվող աշխատանքները քննարկելու նպատակով  խորհրդակցություն է անցկացրել
Առաջիկայում լուծում կստանա նաև այդ խնդիրը, և հնարավոր կլինի վերականգնման աշխատանքներ իրականացնել նաև այդ հատվածում…
Կործանարար հեղեղումը, ինչպիսին եղավ Լոռիում եւ Տավուշում, պատահում է 300 տարին մեկ. ՀԿԵՈւ գլխավոր տնօրեն
Նման կործանարար հեղեղում պատահում է 300 տարին մեկ...
Հայաստանում աղետի գոտում հաշվվել է 269 վնասված բնակարան և անհատական ​​բնակելի շենք
Փոխնախարարը պարզաբանեց, որ դիմումը բավարարվում կամ մերժվում է ներկայացման օրվանից...
Հայաստանում 1քմ-ի համար կհատկացվի 40-ից 60 հազար դրամ՝ հեղեղումների գոտում բնակարանների վերանորոգման համար
Այն դեպքերում, երբ ներգրավված են վերանորոգման աշխատանքներ, տարածքների գոտիավորումն ուժի մեջ է...
Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները
Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում․․․
Ամբողջությամբ կփոխհատուցվի ջրհեղեղից փլուզված 16 բնակարանի և 2 բնակելի տան գնման և 263 տան վերանորոգման ծախսերը
Աջակցություն ստանալու համար դիմումներն ընդունվում են հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ համայնքապետարանների միջոցով…
Ամենաշատ