News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Ռուբլու արժեզրկումը Հայաստանի արտահանման վրա կարող է էական բացասական ազդեցություն  ունենալ, քանի որ Ռուսաստան արտահանվող ապրանքները վաճառվում են ռուբլով. ռուբլու արժեզրկման պատճառով մեր տեղական արտադրության ապրանքները ռուսական շուկայում կթանկանան և դրանց մրցունակությունը ռուսական շուկայում կնվազի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ խոսելով Հայաստանի տնտեսության վրա ռուբլու փոխարժեքի անկման ունեցած ազդեցության մասին:

«Ներկրումների դեպքում նույնպես բացասական ազդեցություն կունենա, քանի որ ներկրումը Ռուսաստանից ավելի կէժանանա, և տեղական արտադրությունը դուրս կմնա շուկայից»,-հավելեց տնտեսագետը: Սուրեն Պարսյանի խոսքով, ռուբլու անկումը պայմանավորված է Ռուսաստանի տնտեսության փոփոխություններով. տնտեսությունը վերջին շրջանում մտահոգիչ տենդենցներ է գրանցում: Նա նշեց, որ Ռուսաստանի արտահանման մեջ մշտապես մեծ տեսակարար կշիռ է ունեցել նավթի ու գազի արտահանումը, ինչը վերջին տարիների ընթացքում կտրուկ նվազել է:  «Այդ ապրանքների վաճառքից էր ձևավորովում Ռուսաստանի արտարժույթը և հիմա այդ արտարժույթի հոսքի նվազումը իր ազդեցությունն է թողել փոխարժեքի վրա: Համաշխարհային շուկայում նավթի, գազի գները համեմատաբար ցածր են, դա նույնպես իր ազդեցությունն է թողնում: Ռուսաստանի արտարժույթի պակասի հետևանքով ռուբլին սկսում է  արժեզրկվել: Նաև որոշակի բացասական սպասումներ կան՝ պայմանավորված նոր տնտեսական պատժամիցջոցներով, և դա էլ իր հերթին լրացուցիչ բացասական սպասումներ է առաջցանում, հետևանքներ է թողնում ռուբլու փոխարժեքի վրա»,- պարզաբանեց նա:  

Տնտեսագետի խոսքով, նկատելի է, որ վերջին շրջանում պատժամիջոցների ամեն փաթեթից հետո ռուբլու փոխարժեքի տատանումներ են լինում՝ հիմնականում արժեզրկման տեսքով: Քաղաքական բաղադրիչով պայմանավորված տնտեսական պրոցեսները բացասական միտումներ են արձանագրում, և դա էլ իր ազդեցությունն է թողնում այս ամենի վրա: «Ռուբլու փոխարժեքով պայմանավորված, այս տարվա հունվար-մարտ ամիսներին Ռուսաստանից հոսքերը նվազել են մոտ 20 տոկոսով: Այսինքն՝ Ռուսաստանից ռուբլի է գալիս Հայաստան, բայց քանի որ ռուբլու փոխարժեքը ցածր է, դոլարային արտահանությամբ հոսքերը նվազել են: Այսինքն՝ ռուսական ռուբլով Հայաստանում ավելի քիչ գնումներ են կատարում, օրինակ, անցած տարի ռուսները գալիս էին Հայասատանից ավտոմեքենաներ էին գնում՝ հատկապես առաջին կիսամյակի ընթացքում, հիմա այդ դրամական հոսքերը կտրուկ նվազել են, ռուսները չեն գալիս ավտոմեքենա գնելու, քանի որ փոխարժեքը շատ ցածր է»,- ասաց Սուրեն Պարսյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ Մոսկվայի բորսան հունիսի 13-ից դադարեցնում է դոլարով և եվրոյով առևտուրը, Սուրեն Պարսյանն ասաց.  «Նրանք փորձում են ռուբլու նկատմամբ պահանջարկ ստեղծել. այսինքն եթե ուզում են ռուսական նավթը, գազը, ցորենը գնել բորսայից, պետք է ձեր դոլարը վերածեք ռուբլու: Դա ռուբլին պահանջված դարձնելու, արժեքը կայունացնելու փորձ է: Կարծում եմ, դա չի կարող բավարար լինել՝ հաշվի առնելով , որ նրանք շարունակում են մի շարք ապրանքներ ներկրել դոլարով: Բացի այդ, մարդիկ, ովքեր խնայողություններ ունեն Ռուսաստանում, նախընտրում են դոլարով պահել, քանի որ տեսնում են, որ դոլարը թանկացող ակտիվ է, և դոլարը կարող են հանել Ռուսաստանից, իսկ ռուբլին՝ ոչ»:  «Քիչ հավանական է, որ ռուբլու փոխարժեքը շուտով բարձրանա: Մինչև պատերազամը Ռուսաստանը ուներ մոտավորապես 160 մլրդ դոլարի չափով պահուստներ, որոնց մի մասը կանխիկով էր, մյուս մասը՝ ոսկով: 

Այս երկու տարիների ընթացքում այդ պահեստները կտրուկ հյուծվել են, նվազել են: Մնացել է ոսկին, և դրա վաճառքով փորձում էին լրացնել բյուջեի պակասը: Վերջին 5-6 ամիսների ընթացքում Հայաստանի միջոցով Ռուսաստանը մոտ 4 մլրդ դոլարի ոսկի է վաճառել, ինչը թույլ է տվել բյուջեի ծախսերը փակել: Իրենք այս պահին դոլարի արտարժույթի պահանջարկ ունեն, իսկ իրենց պարտքով դոլար ու եվրո միջազգային ինստիտուտները այս պահին չեն տալիս: Հակառակը՝ երկրները սառեցրել են ռուսական ակտիվները: Իրենք ստիպված են եղել ռուբլին արժեզրկել, որպեսզի այդ գումարով կարողանան ավելի շատ ներքին խնդիրներ լուծել»,-ասաց Սուրեն Պարսյանը՝ խոսելով այն մասին, թե որքան ժամանակ անց ռուբլու փոխարժեքը կարող է բարձրանալ: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենա ռուբլու փոխարժեքի անկումը Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնած  քաղաքացիների համար, Սուրեն Պարսյանն ասաց, որ նրանք կունենան եկամուտների էական նվազում, և շուտով կդադարեն արտագնա աշխատանքի մեկնել: Բացի այդ, արտագնա աշխատանքի մեկնած անձանց ընտանիքները կսկսեն Հայաստանում ավելի քիչ գնումներ կատարել, ինչը իր բացասական ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսության վրա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 19-ին, կազմել է…
Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարը և Վասիլիս Մարագոսը քննարկել են դրենաժային թունելի բացման հարցերը
Ողջունելով հյուրին՝ Բաբկեն Սեդրակյանը նախ ներկայացրել է Վերակառուցման...
Կառավարությունը բանակցում է Էռնեկյանի թիմի հետ՝ «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու համար. «Հետք»
Կապանի «Սյունիք» օդանավակայանում միջազգային թռիչքներ կազմակերպելու…
Հունաստանում ՀՀ դեսպանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ տնտեսական աճի միտումները
Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիներին արձանագրված տնտեսական աճի միտումները, բանկային համակարգում առկա...
103 շտապօգնության ծառայության հեռախոսահամարի կապը վերականգնվել է
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 18-ին, կազմել է...
Ամենաշատ