News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով տարբեր աստիճանի վնասներ են կրել շուրջ  100 իրավաբանական անձինք․ իրավաբանական այն անձինք, որոնք թափանցիկ են եղել հարկային հարաբերությունների հարցում, ավելի արագ կարող են լուծումներ ստանալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ խմբավորել են երկու ուղղություն։ Առաջինը ֆիզիկական անձանց կամ տնային տնտեսությունների կորուստները չափագրելու և նրանց աջակցություն ցուցաբերելու ուղղությունն է, իսկ երկրորդը՝ իրավաբանական անձանց մասով է: Իրավաբանական անձինք որքան թափանցիկ են եղել հարկային հարաբերությունների հարցում, այնքան ավելի արագ կարող են լուծումներ ստանալ: Կան նաև գրանցում ունեցող և ինքնակամ կառույցներ:

«Եկել ենք նախնական եզրակացության, որ մեր մոտեցումը պետք է լինի տարբերակված, մեր աջակցության հիմքում առաջին հերթին պետք է լինեն այն սուբյեկտները, որոնք օրինական, գրանցված իրավունքներ են ունեցել այդ կառույցների նկատմամբ, հետևողական են եղել օրենքի պահանջները կատարելու հարցում»,– ասաց նա։

Հաջորդ շաբաթ աղետի գոտի կգործուղվեն աշխատանքային խմբեր․ «Կան իրավաբանական շուրջ 100 անձինք, որոնք տարբեր աստիճանի վնասներ են կրել: Բայց, իհարկե, գործունեության տեսակներն էլ են առանձնահատուկ: Եվ ելակետային տվյալները, որոնք պետք է հստակեցվեն, որոշակի ազդեցություն կունենան մեր որոշումների վրա: Ունենք 250 տնային տնտեսությունների վերաբերյալ տվյալներ, որոնք իրենք իրենց անձնական գույքային վնասներն են արձանագրել: Համայնքային և մարզային հանձնաժողովները բավականաչափ  լրացված տվյալներ փոխանցել են մեզ, սակայն կա որոշակի լրացման կարիք»։

Նա նաև հավելեց, որ օբյեկտիվ պատճառներով մարդիկ չեն վերադարձել իրենց բնակարաններ, ոչ միշտ են այնտեղ, որ անհրաժեշտ չափագրման աշխատանքները հնարավոր լինեն: Բացի այդ՝ քանի դեռ ամբողջությամբ չեն չորացել այդ տարածքները, որոշակի շենքերի վերջնական վիճակը գնահատելու եզրակացության հարցում պետությունը շատ արագ չի կարող լինել:

Փոխվարչապետը վստահեցրեց, որ աշխատում են այդ հարցերով, հաջորդ շաբաթվա ավարտին նախնական որոշակի պատկեր կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լոռու մարզպետը աղետի գոտում իրականացվող աշխատանքները քննարկելու նպատակով  խորհրդակցություն է անցկացրել
Առաջիկայում լուծում կստանա նաև այդ խնդիրը, և հնարավոր կլինի վերականգնման աշխատանքներ իրականացնել նաև այդ հատվածում…
Կործանարար հեղեղումը, ինչպիսին եղավ Լոռիում եւ Տավուշում, պատահում է 300 տարին մեկ. ՀԿԵՈւ գլխավոր տնօրեն
Նման կործանարար հեղեղում պատահում է 300 տարին մեկ...
Հայաստանում աղետի գոտում հաշվվել է 269 վնասված բնակարան և անհատական ​​բնակելի շենք
Փոխնախարարը պարզաբանեց, որ դիմումը բավարարվում կամ մերժվում է ներկայացման օրվանից...
Հայաստանում 1քմ-ի համար կհատկացվի 40-ից 60 հազար դրամ՝ հեղեղումների գոտում բնակարանների վերանորոգման համար
Այն դեպքերում, երբ ներգրավված են վերանորոգման աշխատանքներ, տարածքների գոտիավորումն ուժի մեջ է...
Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները
Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում․․․
Ամբողջությամբ կփոխհատուցվի ջրհեղեղից փլուզված 16 բնակարանի և 2 բնակելի տան գնման և 263 տան վերանորոգման ծախսերը
Աջակցություն ստանալու համար դիմումներն ընդունվում են հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ համայնքապետարանների միջոցով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ