News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայից hունիսի 12-ին  ձերբակալված 28 քաղաքացիների նկատմամբ դեռևս կալանքի միջնորդություն չի ներկայացվել. նրանցից մեկը ազատ է արձակվել: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, NEWS.am-ին հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայից հունիսի 12-ին, 72 ժամով ձերբակալված Տեր Սամվել վարդապետը երեկ ժամանակից շուտ ազատ է արձակվել: Այդ մասին հայտնել էր փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

«Նոր տենդենց է նկատվում, քննչական մարմինները սկսել են անարդար խաղով խաղալ. սպասում են 72 ժամը լրանա, հետո նորից ձերբակալում են 24-ժամյա ռեժիմով՝ այլ կասկածանքով կամ քննչական գործողություններ անելու նպատակով, ու այդ ընթացքում են կալանքի միջնորդություն ներկայացնում: Այդպես 72  ժամը դարձնում են 96 ժամ: Դրա նպատակներից մեկն այն է, որ ուղղակի ֆիզիկապես չեն կարողանում հասցնել, մյուսն էլ այն, որ ցանկանում են ավելի պահել մարդկանց, ավելի երկար մեկուսացնել»,-ասաց փաստաբանը՝ նշելով որ բազմաթիվ այդպիսի դեպքեր են ունեցել, երբ քաղաքացին ազատ է արձակվել 72 ժամ անց, սակայն կրկին 24-ժամյա ռեժիմով ձերբակալվել է՝ կալանքի ներկայացվելու նպատակով կամ այլ կասկածանքով: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք: Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության էր դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ
Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական…
Օտարերկրացին վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ է արձակել. 2 ոստիկան վնասվածքներ են ստացել. ՆԳՆ խոսնակ
Նրա խոսքով՝ կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ…
Սյունիքում մեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ 10 հոգով ծեծել են հորը և 3 որդիներին
Աղբյուրի հաղորդմամբ՝ ըստ ոստիկանություն դիմած Հրայր Ա․-ի՝ նույն վիճաբանության ընթացքում Նարեկ Գ․-ին են միացել…
2024-ին Լեհաստանում ընտանեկան բռնությունից 17 երեխա է մահացել. լրատվամիջոց
Լեհաստանի արդարադատության նախարարության տվյալներով՝ 2023 թվականին երկրում սեփական երեխաների...
Իսպանիայի վարչապետի կինը մասնակցել է կոռուպցիայի գործով դատավարությանը, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, այցելել է Մադրիդի դատարան, որտեղ նրան կանչել...
WSJ-ի լրագրող Գերշկովիչը Ռուսաստանում դատապարտվել է 16 տարվա ազատազրկման
Դատարանը նախաքննությունն ավարտեց երկու նիստով, որոնք դռնփակ անցկացվեցին հունիսի 26-ին և հուլիսի 18-ին...
Ամենաշատ