News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Մայիսի 30-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում. ժամը  00։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում է ստացվել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկը հայտնել է, որ Արագածավան գյուղում անհայտ անձը հրազենով կրակոցներ է արձակել «Արմանի» գեղեցկության սրահի ուղղությամբ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ձեռնարկված համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 30-ին ժամը 21:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Արման Խ․-ին պատկանող շինության վրա կրակոցները արձակել է Արագածոտնի մարզի բնակիչներ 46-ամյա Արտյոմ Մ․-ն, 42-ամյա Շիրմազ Ս․-ի կողմից վարած ավտոմեքենայից։

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ Արտյոմ Մ․-ին և Շիրմազ Ս․-ին, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու և կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ
Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական…
Օտարերկրացին վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ է արձակել. 2 ոստիկան վնասվածքներ են ստացել. ՆԳՆ խոսնակ
Նրա խոսքով՝ կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ…
Սյունիքում մեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ 10 հոգով ծեծել են հորը և 3 որդիներին
Աղբյուրի հաղորդմամբ՝ ըստ ոստիկանություն դիմած Հրայր Ա․-ի՝ նույն վիճաբանության ընթացքում Նարեկ Գ․-ին են միացել…
2024-ին Լեհաստանում ընտանեկան բռնությունից 17 երեխա է մահացել. լրատվամիջոց
Լեհաստանի արդարադատության նախարարության տվյալներով՝ 2023 թվականին երկրում սեփական երեխաների...
Իսպանիայի վարչապետի կինը մասնակցել է կոռուպցիայի գործով դատավարությանը, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, այցելել է Մադրիդի դատարան, որտեղ նրան կանչել...
WSJ-ի լրագրող Գերշկովիչը Ռուսաստանում դատապարտվել է 16 տարվա ազատազրկման
Դատարանը նախաքննությունն ավարտեց երկու նիստով, որոնք դռնփակ անցկացվեցին հունիսի 26-ին և հուլիսի 18-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ