News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Մի բան ակնհայտ է՝ բոլոր այն ձերբակալվածները, որոնք ծանր ֆիզիկական բռնության են ենթարկվել, Երևանից հնարավորինս հեռու ՁՊՎ-ներ են տարվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ երեկվանից իրենց պատգամավորները փորձում էիր տարբեր ոստիկանություններում պարզել բերման ենթարկված 30 քաղաքացիների ճակատագիրը։ Բոլոր տեղերում նույն պատկերն է եղել, բոլոր բերման ենթարկված, ձերբակալվածները ենթարկվել են անօրինական բռնության ու ծեծի։

Նա պատմեց, որ բերման ենթարկվածներից Կարմեն Ավետիսյանին ոստիկանությունը շտապօգնությամբ տեղափոխել է 1-ին հիվանդանոց, սակայն քանի որ Կարմենը նաև հիվանդանոց այցելած Բագրատ Սրբազանին էր տեսել ու պատմել ոստիկանական բռնությունների մասին, ոստիկանները որոշել էին նրան չթողնել հիվանդանոցում, այլ տեղափոխել՝ քննչական, որտեղից էլ տեղափոխել էին Նաիրի ՁՊՎ։

«Իհարկե, ՁՊՎ-ի ծառայողները փորձել էին թեթևացնել նրա վիճակը, բայց Կարմենը արյուն էր թքում, իմ պահանջով շտապօգնությամբ տեղափոխել են Արմենիա ԲԿ՝ հետազոտության։ Մի բան ակնհայտ է՝ բոլոր այն ձերբակալվածները, որոնք ծանր ֆիզիկական բռնության են ենթարկվել, երևացող հարվածներ են ստացել, գլուխները կամ դեմքերն են վնասվել, փորձել են Երևանից հնարավորինս հեռու՝ Աշտարակ, Եղվարդի ՁՊՎ-ներ տեղափոխել՝ աչքից հեռու տարբերակով։ Բոլորին էլ հանդիպել ենք, այցելել ենք, և Աշտարակի ՁՊՎ-ից երկու մեր հայրենակցի էլ մեր պահանջով տեղափոխեցին հիվանդանոց շտապօգնության մեքենայով»,- ասաց նա։

Ըստ Մանուկյանի՝ բոլորի մոտ դեպքերը նույն կերպ են եղել, կարմիր և սև բերետավորները՝ որպես գիշատիչ գազան, ճանկել են նրանց, քաշել վահանների հետևը և մոտ 30 մետր փայտերով, քացով, ձեռքով հարվածելով հասցրել են մինչև ոստիկանական մեքենաներ։ «Բոլոր այդ բերետավորները, նրանց ղեկավարներն ու անմիջական ղեկավարները, որոնք այսօր Նիկոլին են ծառայում, թող իմանան, որ որևէ այլ իշխանություն սրանց ծառայության չեն պահելու, ինչպես իրենք 30 մետր ծեծելով մեր հարյուրավոր քաղաքացիների քարշ են տվել ոստիկանական մեքենաներ, մի օր հասարակական անարգանքի 30 մետրն է լինելու, որտեղ քաղաքացիներն իրենց վերաբերմունքը կարտահայտեն, ծեծի մասին չի խոսքը, այլ անարգանքի»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ