News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայում առաջին անգամ հայտնաբերվել է կնձնենու սղոցիչ վնասատու միջատ: Դրա մասին հայտնում է Mets lehti անտառի թեմայով մասնագիտացած պարբերականը։

Տեսակը Ֆինլանդիայում հայտնաբերել է Օուլուի համալսարանի միջատաբանության պրոֆեսոր Մարկո Մութանենը: Միջատների թրթուրները սնվում են կնձնենու տերևներով, որոնք դանդաղեցնում են ծառի աճը և ի վերջո ծառը փչանում է։ 

Գիտնականի կարծիքով՝ վնասատուն կարող էր Ֆինլանդիա թռչել Էստոնիայից, որտեղ այն հայտնաբերվել էր մի քանի տարի առաջ։ Միջատը Եվրոպայով մեկ տարածվում է տարեկան մոտ 100 կմ տարածք անցնելով՝ իր ճանապարհին ոչնչացնելով ամբողջ անտառներ, ինչը նպաստում է կնձնենու անհետացմանը։

Սպասվում է, որ կնձնենու սղոցիչ վնասատու միջատը կշարունակի տարածվել Ֆինլանդիայի զբոսայգիներում և բնական անտառներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ