News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցիների մեծամասնությունը՝ 60%-ը գանգատվել է Ռուսաստանը լքած ապրանքանիշերին փոխարինող տեղական ապրանքների որակի վատթարացումից: Դրա մասին հայտնի է դարձել Б1 ընկերության (նախկին E&Y-ի ռուսական ստորաբաժանում) անցկացված հարցումից հետո, որի արդյունքները հրապարակել է «Коммерсантъ»-ը։

Դեռ անցյալ աշնանը ռուսաստանցիների 44%-ը գանգատվել էր ապրանքների որակի վատթարացումից։ Վերջին հարցումը ցույց է տվել, որ հարցվածների մոտ 50%-ը դեռ պատրաստ չէ ծանոթ, բայց թանկացած ապրանքի դիմաց ավելի շատ վճարել։ Կես տարի առաջ նման մարդկանց տեսակարար կշիռը 55 տոկոս էր կազմում։

Նրանք, ովքեր պատրաստ են գերավճար կատարել, դա անում են հիմնականում հանուն ապրանքի բարձր որակի. այս տարվա մայիսին նման պատճառ են բերել հարցվածների 54%-ը, իսկ 2023-ի աշնանը դրա մասին խոսել է հարցվածների 36%-ը։ 

Բացի դրանից, վերջին կես տարվա ընթացքում ցանցերի մասնավոր պիտակներով կանոնավորապես ապրանք գնող ​​ռուսաստանցիների մասնաբաժինը 6%-ով նվազել է՝ հասնելով 48%-ի: Հարցվածների 30%-ը նման ապրանքների որակը ցածր է անվանել (անցած աշնան 25%-ի համեմատ):

Միաժամանակ ռուսները ապրանքների գների բարձրացման պայմաններում սկսել են ավելի ուշադրություն դարձնել հենց որակին։ Հարցվածների 82%-ը դա նշել է իբրև որոշում ընդունելու կարևոր գործոն, ինչը 2023 թվականի աշնան համեմատ 9 տոկոսային կետով ավելի է։

Սակայն հարցվածների մեծ մասը՝ 95%-ը առաջվա պես կարևոր է համարում հատկապես ապրանքի գինը:

Ըստ Megamarket-ի և Data Insight վերլուծական ընկերության տարեսկզբին անցկացված համատեղ ուսումնասիրության, ռուսաստանցիների գրեթե կեսը (46%) ձեռք է բերում արդեն ծանոթ ապրանքանիշերի ապրանքն ու դիտարկում նոր ապրանքանիշեր, իսկ հարցվածների 37%-ը առհասարակ ուշադրություն չի դարձնում վաճառվող ապրանքի ապրանքանիշին ու նախևառաջ ուշադիր դիտարկում է դրանց այլ բնութագրերը:

Հետազոտության արդյուքներով հարցվածներն առավել հակված են դիտարկել նոր ապրանքանիշերը, դրանց թվում՝ սննդամթերքը (50%), կենցաղային ապրանքները (48%), դեկորատիվ կոսմետիկան և օծանելիքը (47%):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ