News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում փոփոխություն է կատարել ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թթ. ծրագրում: Պետական աջակցության ձևի, միավորվող հողամասի չափի փոփոխությունը կհանգեցնի ծրագրի շահառուների թվի ավելացմանը, կնպաստի ծրագրի իրականացման ռիսկերի մեղմմանը:

Ելնելով գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ներկայիս անբավարար վիճակից՝ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում հողերի չօգտագործման խնդրի լուծման ուղղությամբ և փորձում է գտնել ուղիներ գյուղացիական տնտեսությունների կառուցվածքի ու հողօգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով։

Այս առումով հողերի խոշորացմանը միտված 2 պետական օժանդակության ծրագրերի փորձը ցույց է տվել, որ առավել արդյունավետ է աջակցել հողամասերի միավորմանը՝ փոխհատուցելով ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30%-ը:

Մասնավորապես, նախատեսվում է 5 հա և ավելի մակերեսով հողերի միավորման դեպքում՝ տրամադրել պետական աջակցություն փոխհատուցման պայմանագիրը կնքելուց հետո ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ ծրագրի պահանջներին համապատասխան միավորում իրականացնելու դեպքում:

Միաժամանակ միավորվող հողամասի չափից կախված փոխվել է միավորման անհնարինությամբ պայմանավորված չմիավորվող հողամասերի քանակը և հստակեցվել է ներկայացվող փաստաթղթերի ցանկը: Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի խթանել փոքրածավալ արտադրությունից դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսության անցումը:

Ծրագրի իրագործումը կնպաստի գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը, համախառն արտադրանքի ավելացմանը և ծախսերի կրճատմանը։ Ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվում է միավորել շուրջ 400 հա հողատարածք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 12-ին, կազմել է…
«Էյր Արաբիա»-ն Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ է նախաձեռնում
«Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49%-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին...
Ֆիզիկական անձանց 2023 թ. եկամտահարկի հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 22-ն է. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ֆիզիկական...
ՏԿԵ փոխնախարարը և «Ճանապարհային դեպարտամենտի» ներկայացուցիչները քննարկել են ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը
Կողմերը քննարկել են ԵՆԲ համաֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել Հյուսիս...
Բոլոր չինական ընկերություններին Հայաստանից «պասլատ ա անում» Ավինյանը, որը Արեւմուտքի մարդն է. Բագրատյան
Դեռեւս 2014-ին Չինաստանն առաջարկեց Հյուսիս-Հարավը սարքել. մենք 1 մլրդ դոլար…
Դոլար փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 11-ին, կազմել է…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ