News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Մայիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց սպասարկվող գյուղերից մեկում «Տիր» տեսակի օդամղիչ հրացանով կրակել են մի քաղաքացու որովայնի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում նշված գյուղի Դավիթ Մարգարյան փողոցում Արարատի մարզի բնակիչներ 15-ամյա Լ․  Հ․-ն առանց հոր և 13-ամյա Կ․ Հ․-ն առանց իր հոր գիտության, թռչուններին կրակելու նպատակով վերցրել են վերջիններիս պատկանող «Բայկալ»/Տիր/ մոդելի 4.5 մմ տրամաչափի օդամղիչ հրացանները, որի ընթացքում Լ. Հ․-ն նշված հրացանով պատահաբար կրակել է Կ.Հ․-ի որովայնի շրջանին, որի հետևանքով վերջինս «որովայնի առաջնային պատի վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ
Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական…
Օտարերկրացին վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ է արձակել. 2 ոստիկան վնասվածքներ են ստացել. ՆԳՆ խոսնակ
Նրա խոսքով՝ կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ…
Սյունիքում մեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ 10 հոգով ծեծել են հորը և 3 որդիներին
Աղբյուրի հաղորդմամբ՝ ըստ ոստիկանություն դիմած Հրայր Ա․-ի՝ նույն վիճաբանության ընթացքում Նարեկ Գ․-ին են միացել…
2024-ին Լեհաստանում ընտանեկան բռնությունից 17 երեխա է մահացել. լրատվամիջոց
Լեհաստանի արդարադատության նախարարության տվյալներով՝ 2023 թվականին երկրում սեփական երեխաների...
Իսպանիայի վարչապետի կինը մասնակցել է կոռուպցիայի գործով դատավարությանը, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, այցելել է Մադրիդի դատարան, որտեղ նրան կանչել...
WSJ-ի լրագրող Գերշկովիչը Ռուսաստանում դատապարտվել է 16 տարվա ազատազրկման
Դատարանը նախաքննությունն ավարտեց երկու նիստով, որոնք դռնփակ անցկացվեցին հունիսի 26-ին և հուլիսի 18-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ