News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Հունիսի 12-ին ՀՀ ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցների դեմ ոստիկանության, հատկապես կարմիր բերետավորների, սադրանքների ու բռնությունների, այնուհետև անհամաչափ ուժի և հատուկ միջոցների ապօրինի օգտագործման արդյունքում տուժել են ավելի քան 100 քաղաքացիներ, կան ձերբակալվածներ։ Տուժածների թվում կան նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հավաքին մասնակցող քաղաքացիների հետ տեղի ունեցածը հրահանգված էր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նա բախումների ժամանակ ԱԺ ամբիոնից քաջալերում էր ապօրինությունները։

Փաշինյանը խորհրդարանում փաստացի հայտարարեց, որ ուժային կառույցների գործողությունները պետք է վեր լինեն օրենքից և իրավունքից՝ իր այդ միտքը քողարկելով պետականության պաշտպանության մասին կեղծ թեզերով։

Փաշինյանի այս վարքագիծը ոստիկանությանը նոր հանցագործությունների մղելու, ԶԼՄ ներկայացուցիչներին վախեցնելու և խոսքի, հավաքների ազատությունը ճնշելու, ՀՀ–ն հրեշավոր ոստիկանապետության վերածելու քաղաքականության վկայությունն է։

Մենք կոչ ենք անում տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, ժողովրդավարությունը որպես գերագույն արժեք հռչակած երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին, ՄԱԿ–ին, ԵԽԽՎ–ին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կառույցներին չառաջնորդվել երկակի ստանդարտներով և հստակ գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի վարած այս քաղաքականությանը, ՀՀ ոստիկանության ապօրինի գործողություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար
Այդ հանգամանքները հստակ արտացոլված են «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Կարամզինի...
«Հրապարակ». Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը
Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը, հիշեցնենք, հայտարարել էր, որ...
«Փաստ». Վիզաների ազատականացման «փիառային» բլեֆը
Բայց մի քանի միլիոն դոլարի աջակցության միջոցով անհնար է թուլացնել Հայաստանի կապը ԵԱՏՄ շուկայի հետ...
«Փաստ». Աննա Դանիբեկյանը ձգձգել է, որ արդարացման վճիռ չտա՞
Աննա Դանիբեկյանը մեկուկես տարի Ռոբերտ Քոչարյանին պահեց կալանքի տակ մի գործով, որը ճանաչվեց...
«Փաստ». Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լ
«Փաստ» թերթի տեղեկություններով, էկոլոգիապես մաքուր մեքենաների անցնելու գործոնից բացի, պաշտոնական...
«Հրապարակ». ԵՄ դեսպանը դիմել է ոստիկանություն
Մեզ հետ զրույցում Մուրազին նշեց, որ չի պատրաստվում ներկայանալ ոստիկանություն. «Ոստիկանություն չեմ...
Ամենաշատ