News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը


Այո, մարդը կորցրել է ինչ-որ բան, հյուրանոց է կորցրել, բայց եթե հիմա ձեր առաջարկն է պետբյուջեով հյուրանոց կառուցենք, տանք իրենց՝ անհնար է: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ Արցախի գործարարներին ի՞նչ աջակցություն են ցուցաբերում, որոնք կորցրել են ամեն ինչ։

«ՀՀ կառավարությունը հսկայածավալ՝ տասնյակ միլիարդավոր դրամների աջակցության ծրագրեր է իրականացրել արցախահայերի համար։ Բիզնեսի աջակցության բազմաթիվ ծրագրեր ունենք։

Ցավոք սրտի, մեր պետության հնարավորությունները սուղ են, և հավասար մրցակցության և հնարավորությունների քաղաքականության համադրության արդյունքում, թերևս, մեր առաջարկն է ԼՂ գործարարներին՝ օգտվել առկա առաջարկներից»,-ասաց նա։

Գևորգ Պապոյանն ընդգծեց՝ եթե ունեն բիզնես գաղափարներ՝ պատրաստ է ընդունել, քննարկել, թե ավելի կոնկրետ ինչ կարող են անել. «Մեր երկրի տնտեսական վիճակը բնութագրող ամենակարևոր ցուցանիշը՝ 2022թ աշխարհում տնտեսական աճի տեմպով եղել է երրորդը, 2023թ-ին չորրորդը: Աշխարհի զարգացած երկրներում 100,000 փախստականի դեպքում, միշտ հայտնվում են վրանային քաղաքներ, ճամբարներ, բայց մեր երկրում նման ոչ մի իրավիճակ չի եղել»,- ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ը պետք է Ադրբեջանից պահանջի ազատ արձակել բոլոր բանտարկյալներին մինչև COP29-ը. Еxpress
Հաջողակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանն անցյալ տարվա սեպտեմբերին գերեվարվել է ադրբեջանական իշխանության կողմից, այնուհետև…
4 ընտանիքին բնակարանի գնման մեկ վկայագիր է տրվել. արցախցին ահազանգում է
Հունիսին իմացանք, որ մեզ սերտիֆիկատ է հատկացվել բնակարան գնելու համար: Մեզ  այդ մասին չեն ծանուցել, ու իմ նման հարյուրավոր մարդիկ չեն իմացել, որ նման․․․
ՀՀ փոխվարչապետերը ընդունել են Էրին Մըքիի պատվիրակությանը. Վերջինիս ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել հանրային կառավարման բարեփոխումների, թվային վերափոխման…
Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ պատանդներին. Երիտասարդներն իրենց պահանջն են ներկայացրել Կապիտոլիումում
ԱՄՆ Հայ դատի գրասենյակի երիտասարդ աջակիցները երկրի բոլոր անկյուններից...
Փաստաբան. Ադրբեջանն օգտագործում է գերեվարված հայերին քաղաքական նպատակներով
Վերջին 14 տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես փոխել է իր նարատիվներն ու փաստարկները։ Եթե ​​վերցնենք...
Հուսով եմ՝ մեր պատվիրակությունը ԱՄՆ պետքարտուղարի ներկայությամբ բարձրացրել է հետևյալ հարցերը. Մարուքյան
Երեկ Վաշինգթոնում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների...
Ամենաշատ