News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի շրջանակներում այս տարվա առաջին հինգ ամիսներին պետության աջակցությամբ Հայաստան են ներկրվել շուրջ 42.5 մլրդ դրամի կամ ավելի քան 100 մլն դոլարի նորագույն մեքենասարքավորումներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մեր տնտեսության արդյունավետության բարձրացմանը միտված կարևորագույն ծրագրերից է Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը: 2023 թվականին ծրագրի պորտֆելը կազմել է 208 մլրդ դրամ, իսկ այս տարվա մայիսի 1-ի դրությամբ գերազանցել է 251 մլրդ դրամը: Այսինքն, տարեսկզբից մինչև մայիսի 1-ը ՀՀ արտադրական կազմակերպությունները մեր աջակցությամբ ձեռք են բերել 42.5 մլրդ դրամի կամ ավելի քան 100 մլն դոլարի 1000-ից ավելի նորագույն մեքենասարքավորումներ: Սա կարևոր է, որովհետև մեր տնտեսության զարգացման էքստենսիվ աճի հնարավորությունները շատ սահմանափակ են, և պետք է ուշադրություն դարձնենք նրա ինտենսիվացմանը: Այստեղ շատ կարևոր է արտադրողականության բարձրացումը: Եթե 2022 թվականին այն մեզանում կազմել է ժամում 8 դոլարից քիչ ավելի, ապա այժմ գրեթե 9.5 դոլար է: 2026 թվականին նպատակադրվել ենք այդ ցուցանիշը հասցնել մինչև 12 դոլարի, ինչը դժվար է, բայց նաև նման գործիքների միջոցով՝ հասանելի»,- նշեց նախարարը:

Նա հայտնեց, որ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը վերաբերող մեկ այլ ծրագրի շրջանակներում հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսություն է ներգրավվել 474 բարձր որակավորում ունեցող մասնագետ, այդ թվում՝ արտասահմանից: 

Գևորգ Պապոյանը կարևորեց նաև այս ընթացքում մշակված ոլորտային օրենսդրական նախաձեռնությունները և ակտիվ համագործակցությունը մասնավոր սեկտորի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 12-ին, կազմել է…
«Էյր Արաբիա»-ն Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ է նախաձեռնում
«Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49%-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին...
Ֆիզիկական անձանց 2023 թ. եկամտահարկի հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 22-ն է. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ֆիզիկական...
ՏԿԵ փոխնախարարը և «Ճանապարհային դեպարտամենտի» ներկայացուցիչները քննարկել են ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը
Կողմերը քննարկել են ԵՆԲ համաֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել Հյուսիս...
Բոլոր չինական ընկերություններին Հայաստանից «պասլատ ա անում» Ավինյանը, որը Արեւմուտքի մարդն է. Բագրատյան
Դեռեւս 2014-ին Չինաստանն առաջարկեց Հյուսիս-Հարավը սարքել. մենք 1 մլրդ դոլար…
Դոլար փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 11-ին, կազմել է…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ