News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Եթե նույնիսկ ժողովրդի միջից շիշ է շպրտում ոստիկանների ուղղությամբ, անընդունելի է, որ երեք շիշ հետ է շպրտվում նրանց կողմից․ ոստիկանը հանցանքին հանցանքո՞վ է պատասխանում: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ նշելով, որ դա էլ Բաղրամյան պողոտայում իրավիճակի լարման պատճառներից մեկն է եղել: 

Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառմանը, Սերգեյ Հարությունյանն ասաց. «Հասարակ ժողովուրդը տեսնում էր, որ ոստիկանների կողմից շշեր են նետվում, իրավիճակը լարվում էր: Անմեղության կարգավիճակով, պատկերացնենք՝ սադրիչը ոստիկանների կողմից չէր ներդրված, բայց բազմաթիվ այլ ուժերի կողմից կարող է չէ՞ ներդրված լինեն, որովհետև շատերին ձեռնտու կլինի, որ Հայաստանում վիճակը անկանոն լինի: Որքանո՞վ է ողջամիտ, որ մեկը շիշ է շպրտում, մյուս կողմից 3 շիշ է հետ շպրտվում: Պարզ է չէ՞, որ ոստիկանները անուղղակի կերպով սադրում էին քաղաքացիներին: Քաղաքացին նույնիսկ կարող է չէր նկատել, որ ժողովրդի միջից մեկը շիշ է շպրտել, ինքը կանգած էր, ու տեսնում էր, որ ոստիկանները շշեր են շպրտում»:

Փաստաբանի խոսքով, երբ պատգամավորներն իմացան, որ ԱԺ-ում իրավիճակը լարված է, իրենց գործընկերների նկատմամբ բռնություն է կիրառվում, փորձեցին մուտք գործել ԱԺ․ նրա կարծիքով, եթե ոստիկանները թույլ տային պատգամավորներին մտնել շենք, վիճակը կհանդարտվեր:

«Պատգամավորներին ԱԺ մուտք գործելը արգելելը ապօրինի է: Խոսնակի ձևակերպումն այն մասին, որ այդ մուտքով մուտք գործել չի կարելի, չի կարող ավելին լինել, քան օրենքը: Օրենքով պատգամավորը ունի ցանկացած հաստատություն մուտք գործելու իրավունք: Եթե մտավախություն ունեին, որ ժողովուրդը կարող էր պատգամավորների հետ մտնել ԱԺ, կարող էին չէ՞ բարձրախոսով ասել, որ ժողովուրդը մեկ քայլ հետ գնար, պատգամավորները մտնեին ներս: Ուղղակի դա նրանց ձեռնտու չէր, և այդ ամենը վերածեցին սադրանքի: Հետո հղում են անում, որ Ալեն Սիմոնյանն ասել էր՝ մյուս մուտքից ներս մտնեն պատգամավորները: Խտրական վերաբերմունք է դա: Էդ ո՞նց եղավ, որ իշխանական պատգամավորները այդտեղով հանգիստ մտան, ընդդիմադիրները այլ մուտքով պիտի մտնեին»,- ասաց փաստաբանը:

«Երբ լարվածություն սկսվեց այգու հատվածում, թվում էր թե այդտեղ բախում է, բայց հիմա նայում եմ կադրերը, տեսնում եմ, որ այդտեղից ոստիկանները և կարմիրբերետավորները առևանգում էին մարդկանց: Այդ րոպեին տրամաբանական կլիներ այդտեղ հատուկ միջոցներ կիրառել, բայց կիրառվեց ոչ միայն այդտեղ, այլ միջնամասում կանգնած  լրագրողների նկատմամբ: Հետո երբ կենացները քաղցրացան, սկսեցին նետել դեպի Դեմիրճյան փողոցի հակառակ կողը, որտեղ ամենապասիվ մարդիկ էին  կանգնած, ընտանիքներ, երեխաներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ: Պարզ էր, որ դրա նպատակը ոչ թե մի բան կանխարգելելն էր, այլ ահաբեկում էր, անհամաչափ ուժի կիրառում»,-պատմեց Սերգեյ Հարությունյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արտшկարգ դեպք՝ Արարատում․ տան ինքնաշեն վերելակի ճոպանը պոկվել է, մայրն ու դուստրերը տեղափոխվել են հիվանդանոց
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 20։05-ի սահմաններում Ռիմա Ի․-ն և վերջինիս դուստրեր Լաուրա Տ․-ն և Մ. Տ․-ն վերը նշված հասցեում գտնվող տան…
Օձի խшյթոցից Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել 66-ամյա կին․ բժիշկները պшյքարում են նրա կյանքի համար
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են...
Ռուս զինվորը կրակել է երկու ծառայակցի վրա և փախել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող ստորաբաժանումից
Բելգորոդի մարզում հայտարարվել է «Գաղտնալսման» պլանը։ Շոթը նշել է, որ տասը ժամից ավելի փնտրում են...
Երևանի «Դեյվ հոթել»-ում հայտնաբերվել են առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող հետախուզվողներ
Նշված անձինք տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ…
Ատրճանակ, փամփուշտներ, կռփազենք և թմրանյութ. երիտասարդը ձերբակալվել է
Հուլիսի 10-ի ժամը 23.45-ին, ուժեղացված ծառայության ընթացքում, ՆԳՆ...
Նեպալում սողանքի հետևանքով առնվազն 65 մարդ համարվում է անհետ կորած
Վթարը տեղի է ունեցել ուրբաթ վաղ առավոտյան։ Արտակարգ դեպքի վայրում աշխատում են փրկարարները, սակայն...
Ամենաշատ