News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Վերջին ժամանակներս գիտնականները հայտնաբերում են լիթիումի եւ հազվադեպ հողերի այլ տարրեր որպես օգտակար հանածոների այլընտրանքային խորջրյա արդյունահանում։ Նման հանքավայր հայտնաբերվել է Խաղաղ օվկիանոսի հատակին, գրել է Live Science-ը։

Նոր հետազոտությունում գիտնականները նորվեգական հին հրաբխի կենտրոնում հայտնաբերել են հազվադեպ մետաղների հսկայական հանքավայր։ Ֆեն կարբոնատիտային համալիրը կարող է Եվրոպայի համար դառնալ «հազվադեպ տարրերի» «մատակարարման անվտանգ օղակ»։

Rare Earths լեռնահանքային ընկերության տվյալներով՝ հանքավայրը կարող է պարունակել հազվադեպ հողերի տարրերի մոտ 8,8 մեգատոննա օքսիդներ, որոնց մոտ 1,5-ը կկազմեն հազվադեպ հողերի մագնիտները, դրանք անհրաժեշտ են քամու տուրբինների եւ էլեկտրական մեքենաների արտադրության համար, գրել է «Ֆոկուսը»։ Այս ռեսուրսները կարող են արժեքավոր լինել ամբողջ Եվրոպայի համար։

Ֆեն հանքավայրը գտնվում է Օսլոյից հարավ-արեւմուտք։ Մոտ 580 մլն տարի առաջ այս վայրը եղել է հրաբխի խողովակ։ Բայց վերին մասը վաղուց ենթարկվել է էրոզիայի եւ մագմայով լցված մոտ 2 կիլոմետր տրամագծով հատված ստեղծել։

Մագման այժմ լեռնահանքի է վերածվել՝ լցված կարբոնատի հանքանյութերով։ Այն պարունակում է նեոդիմ եւ պրազեոդիմ՝ մետաղական տարրեր, որոնք օգտագործվում են մագնիսների, ինչպես նաեւ ավիացիոն շարժիչների պատրաստման համար։

Նշենք, որ ընկերությունը նախատեսում է շարունակել հետախուզական հորատումը, ինչպես նաեւ կառուցել այստեղ հանքամշակման սարք։ Օսֆորդի էներգետիկ հետազոտությունների ինստիտուտի տվյալները ցույց են տալիս, որ 2023թ. հազվադեպ հողերի տարրերի բոլոր մատակարարումների մոտ 70 տոկոսը բաժին է ընկել Չինաստանին եւ 90 տոկոսը վերամշակվում է այստեղ։ Այսպիսով, Չինաստանը փաստորեն մոնոպոլիստ է այս ոլորոտւմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ