News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Արհեստական բանականության նոր գործիքը University of Michigan-ի գիտնականների կողմից ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է arXiv-ում, դրանում հետաքրքիր զուգահեռներ են անցկացվում շների եւ մարդկանց հաղորդակցությունների միջեւ։

Կենդանիները, մարդկանց նման, շփման տարբեր տեսակներ ունեն, ներառյալ ձայնային ազդանշանները։ Փորձագետներն ուսումնասիրել են շների վոկալիզացիան՝ կիրառելով խոսքային մոդելները, որոնք նախապես վարժված էին մարդկային խոսքին, գրել է Planet Today-ը։ Դա թույլ է տալիս լուծել շների հաչոցի դասակարգման խնդիրները, ներառյալ ցեղի նույնականացումը, ըստ սեռի դասակարգումը եւ համատեքստային հիմնավորումը։

«Մենք ցույց ենք տալիս, որ խոսքի կառուցման պատկերացումների օգտագործումը զգալիորեն բարելավում է արդյունքները դասակարգման ավելի պարզ մեթոդների համեմատ»,- ասում են հետազոտողները։ Հայտնաբերվել է նաեւ, որ մարդկային խոսքի տվյալների ընդարձակ մոդելները կարող են լրացուցիչ բարձրացնել արդյունավետությունը տարբեր խնդիրներ կատարելու ժամանակ։

Այս հետազոտությունը նոր հեռանկարներ է բացում կենդանական աշխարհն ավելի լավ հասկանալու համար եւ կարող է կարեւոր գործիք դառնալ մարդկանց եւ շների միջեւ հաղորդակցության որակի բարձրացման գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռումինիայում պնդում են, որ 3 տարի անց արհեստական ​​բանականությամբ ռոբոտները կփոխարինեն պետական ​​ծառայողների 30%-ին
Ըստ նրա՝ Ռումինիան պատրաստ է այս մարտահրավերին...
Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց
Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները կընդգրկվեն հիմնական խմբում և շաբաթական երկու անգամ կմասնակցեն հանդիպումներին...
Ոլորտային խնդիրների լուծման շուրջ աշխատանքեր են տարվում. Մխիթար Հայրապետյանն այցելել է Ucom ընկերություն
Ռալֆ Յիրիկյանն ընկերության այլ աշխատակիցների հետ միասին ներկայացրել է ընկերության ապագա ծրագրերն ու ռազմավարական նպատակները...
«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնվեց 4 ավտոբուս եւ 1 մարդատար մեքենա
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս տրանսպորտային միջոցները անհատույց…
Իլոն Մասկը հայտարարել է, որ «հակաընտանեկան» օրենքների պատճառով իր բիզնեսը տեղափոխում է Կալիֆոռնիայից
Այս օրենքի և բազմաթիվ այլ օրենքների պատճառով...
ԱՄՆ-ը նախատեսում է խստացնել Չինաստանի դեմ սահմանափակումները կիսահաղորդիչների ոլորտում. Bloomberg
ԱՄՆ-ը կխստացնի սահմանափակումները Չինաստանի դեմ...
Ամենաշատ