News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

«Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի, ինչպես նաև ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։

Ի շահ տարածաշրջանի բոլոր բնակիչների՝ նրանք աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրմանը»:

Նման հայտարարություն են ընդունել նախագահներ Ջոզեֆ Բայդենն ու Էմանուել Մակրոնը։ Երկու պետությունների ղեկավարների նախաձեռնության մեջ հատկապես ուշագրավ են մի քանի կետեր։ Դրա մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Սպիտակ տան և Ելիսեյան պալատի կայքերում կա «Ֆրանկո-ամերիկյան ճանապարհային քարտեզ» վերնագրով տեքստ։ Հայտարարության հրապարակումը համընկել է Նորմանդիայում «Երկրորդ ճակատի» բացման մեկնարկի 80-ամյակի հետ։ Այսպիսով, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հատկապես ընդգծել են եվրատլանտյան կապերի անձեռնմխելիությունը՝ չնայած առկա բոլոր խնդիրներին՝ ինչպես ԱՄՆ-ի ներսում, այնպես էլ Եվրամիության երկրներում։

Ռազմավարական ներածականներից հետո Բայդենն ու Մակրոնն ուրվագծել են անվտանգության հիմնական առաջնահերթություններն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, դրանց թվում՝ Հարավային Կովկասում։ Հայտարարության 2-5-րդ կետերը նվիրված են Ուկրաինային, որի առաջնահերթության վրա ոչ ոք չի կասկածում։

Ե՛վ Վաշինգտոնը, և՛ Փարիզն իրենք իրենց դիտարկում են իբրև ուկրաինական ռազմաքաղաքական ճգնաժամի կարգավորման հիմնական շահագրգիռ կողմեր։ 6-րդ կետը ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նպատակների մասին է։ Սկզբունքորեն այստեղ առանձնապես նորություն չկա։ Հաջորդը երեք կետն էլ Հարավային Կովկասի երկրների, Արևմտյան Բալկանների (ամերիկյան և եվրոպական դիսկուրսներում ընդունված է այսպես նշել նախկին Հարավսլավիայի և Ալբանիայի հանրապետությունները) և Մոլդովային:

Աշխարհաքաղաքական մրցունակ դաշտում տեղակայված երեք տարածաշրջան. Նախկին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության որոշ բաղկացուցիչ միավորներ արդեն միացել են ՆԱՏՕ-ին, սակայն Վրաստանում, Մոլդովայում կամ Հայաստանում «ամեն ինչ այնքան էլ հստակ չէ», էլ չենք խոսում Սերբիայի և Բոսնիայի մասին: Նկատենք, որ Կովկասի անդրադառնալիս Բայդենն ու Մակրոնն հատկապես առանձացնում են  Վրաստանը։

***

«Ֆրանկո-ամերիկյան ճանապարհային քարտեզը» մեկ փաթեթով շոշափում է կովկասյան տարածաշրջանի այլ պետությունների թեման։ Նրանցից պահանջում են տևական խաղաղություն և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, այսինքն՝ մի կողմից՝ Հայաստանի «ռեվանշից» և Ադրբեջանի կողմից առավելապաշտական ​​արտաքին քաղաքական նկրտումներից։

Անշուշտ, Վաշինգտոնն ու Փարիզը տարածաշրջանի ապագա զարգացումը դիտարկում են որպես նախագիծ, որում վճռորոշ ձայն կունենան։ Եվ մինչ նախագահները  ռազմավարական նպատակներ են հռչակում, ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչ Ջեյմս Օ’Բրայենն այցելում է Երևան՝ հայ գործընկերների հետ «ռազմավարական երկխոսություն» վարելու»,- գրել է Մարկեդոնովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ