News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Եվրոպացի պաշտոնյաները Ադրբեջանին ներկայացրել են գազատար խողովակով գազի փոխադրման սխեման, որը ներկայում ռուսական վառելիքը Եվրամիություն է մատակարարում Ուկրաինայի տարածքով, դրա մասին Politico պարբերականին հայտնել է ադրբեջանցի բարձրաստիճան մի պաշտոնյա:

Առաջարկը միջոց է բնական գազի հոսքը Եվրոպա պահպանելու համար՝ միաժամանակ Կիևի և Մոսկվայի միջև տարանցիկ համաձայնագրի ժամկետը տարեվերջին լրանալուց հետո կտրի այդ հոսքը Ռուսաստանից։ Եվրամիությունն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է թույլ տալ, որ համաձայնագրի ժամկետը լրանա, քանի որ վստահ է, որ այլ աղբյուրներից էլ բավականաչափ էներգիակիրներ են մտնում ԵՄ:

«Եվրամիությունն ու այն տարանցիկ երկրները, որոնց մասին խոսում ենք, այս հարցով կապ են հաստատել Ադրբեջանի հետ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի ավագ խորհրդական Հիքմեթ Հաջիևը։

«Ներկայում դիտարկում ենք զանազան տարբերակներ, թե ինչպես կարող ենք նպաստել այս գործընթացին», - հավելել է նա: «Ես ձեռնպահ կմնայի ժամկետներ նշելուց, բայց, դարձյալ կոչ  եղավ, և մենք այդ կոչին լուրջ վերաբերվեցինք, քանի որ դա եվրոպական էներգետիկ անվտանգության խնդիր է»։

Ադրբեջանի ծրագիրը կարելի է բացատրել ԵՄ մի շարք երկրներում, ներառյալ՝ Սլովակիայում և Հունգարիայում, որոնք աճող մտահոգությունների ֆոնին երկար ժամանակ ապավինում են էլեկտրաէներգիայի և տների ջեռուցման խողովակաշարին:

«Մենք որոշակի ռիսկեր ենք տեսնում մատակարարման անվտանգության առումով, երբ եվրոպական գազային համակարգի ենթակառուցվածքում առկա խցանումների պատճառով բանը հասնում է Ուկրաինայի տարածքով տարանցումը դադարեցնելուն», - հայտարարել է Կենտրոնական Եվրոպայի երկրներից մի դիվանագետ, որը ցանկացել է անանուն մնալ:

Երբ մեկնաբանություն խնդրեցին, Եվրահանձնաժողովի էներգետիկ քաղաքականության խոսնակ Թիմ Մաքֆին հայտարարեց, որ «այլընտրանքային մատակարարումներ և ուղիներ գտնելու համար հանձնաժողովը շատ սերտորեն աշխատում է տուժած անդամ երկրների հետ»:

Գործարքը մեկնարկել է 2019 թվականից, երբ Ռուսաստանն ու Ուկրաինան՝ չնայած երկու երկրների միջև քաղաքական լարվածությանը, ստորագրեցին համաձայնագիր, որը Գազպրոմին հնարավորություն էր տալիս գազամատակարարումներն արտահանել ԵՄ՝ Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարերով:

Այդ գազը 2022 թվականին Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո էլ շարունակում է հոսել, սակայն տարանցման պայմանագրի ժամկետը տարեվերջին լրանում է։

Խողովակաշարը Եվրոպայի համար էներգիայի կարևոր աղբյուր դարձավ։ 2023 թվականին այն տեղափոխել է Եվրոպա մտնող 25 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազից մոտավորապես 15 միլիարդը: Համակարգն ընդգրկում է Լեհաստանը, Սլովակիան, Հունգարիան, Ռումինիան և Մոլդովան:

Անցյալ տարի Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել էր, որ Կիևն ուղղակիորեն չի համաձայնի երկարաձգել համաձայնագիրը՝ շեշտելով, որ «երկկողմ բանակցություններն բացառվում են»: ԵՄ էներգետիկայի հանձնակատար Քադրի Սիմսոնը իր հերթին հայտարարել է, որ դաշինքը համաձայնագրի երկարաձգմամբ շահագրգռված չէ:

Այնուամենայնիվ, առաջարկվել են մի քանի այլընտրանքային լուծումներ։ Անցյալ շաբաթ Bloomberg-ը հայտնել էր, որ Կենտրոնական Եվրոպայի երկրները դիտարկում են մեկ տարբերակ, որը հնարավորություն կտա խողովակաշարերով Ադրբեջանին պատկանող գազը մատակարարել:

«Ներկայում գազ են ստանում ԵՄ ութ երկրներ»,- ասել է Հաջիևը։ «Հուսանք՝ շատ սահուն  ժամանակում անհամբեր սպասում ենք ավելի լայն եվրոպական ընտանիքից [ադրբեջանական] գազ ներկրողների աշխարհագրության ընդլայնմանը»:

Գազի մատակարարումների անսպասելի կրճատումը ամենից շատ կանդրադառնա Սլովակիայի վրա, որը գազի ամբողջ ներմուծման առումով պատմականորեն կախում ուներ Մոսկվայից: Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն անցյալ ամիս այցելել է Ադրբեջան և հայտարարել, որ հանուն այդ երկրից գազ ստանալու քաղաքական առումով կանի անհրաժեշտ ամեն բան:

Դեռ պարզ չէ՝ այդ ծրագիրը կներառի ադրբեջանական գազի արտահանում Ռուսաստանի տարածքո՞վ, թե՞ ծավալները «կփոխանակվեն» երկու երկրների միջև՝ մինչև դրանց առաքումը:

Բոլոր դեպքերում, ըստ փորձագետների՝ ցանկացած գործարք, ամենայն հավանականությամբ, Մոսկվային հնարավորություն կտա գոնե որոշակի եկամուտ ապահովել և գազի արդյունահանման օբյեկտներին թույլ տալ շարունակելու գործունեություն ծավալել Ռուսաստանում:

Վերջնաարդյունքում Ռուսաստանը միևնույն է՝ շահող դուրս կգա, իսկ հիմա «Գազպրոմը» ֆինանսական ծանր վիճակում է։ Արդյունահանումը ռեկորդային ցածր մակարդակի վրա է, և ռուսներին անհրաժեշտ է վաճառել իրենց գազը։

Անցյալ ամիս ռուսական գազային հսկան գրանցեց 1999 թվականից ի վեր իր առաջին տարեկան կորուստը։

Բացի դրանից, թեև Ուկրաինայի տարածքով գազի մատակարարումների ամբողջական դադարեցումը կարող է հանգեցնել Կենտրոնական Եվրոպայում սպառողների համար գազի գնաճին, «բոլոր տուժած երկրները՝ Սլովակիան, Հունգարիան և այլն, այլընտրանքներ ունեն»։

Հակառակ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու ջանքերին, ICIS-ի տվյալների նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ մոտ երկու տարվա ընթացքում առաջին անգամ Մոսկվան մայիսին ավելի շատ գազատարով բնական գազ և հեղուկ բնական գազ է մատակարարել Եվրոպային, քան ԱՄՆ-ը:

Այն պահից ի վեր, ինչ Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայում, ԵՄ-ն ամրապնդում է Ադրբեջանի հետ իր էներգետիկ կապերը:

2022 թվականին երկիր կատարած այցի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը փոխըմբռնման հուշագիր ստորագրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կրկնապատկելու համար Եվրոպայի գազի մատակարարումները Ադրբեջանից՝ վերինիս  «ամենակարևոր էներգետիկ գործընկեր» անվանելով:

Եվրախորհրդարանի օրենսդիրները Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ հարձակման պատճառով աճող քաղաքական լարվածության ֆոնին կոչ էին արել վերանայել գործարքը:

Ադրբեջանն այս տարի կհյուրընկալի ՄԱԿ-ի կլիմայական 29-րդ համաժողովը և ձգտում է այդ միջոցառումն օգտագործել ինչպես վերականգնվող էներգիայի, այնպես էլ հանածո վառելիքի արդյունահանման մեջ ներդրումները խթանելու նպատակով:

«Մենք հիմնականում ներդրումներ ենք անում գազի արդյունահանման ավելացման համար, քանի որ Եվրոպային ավելի շատ գազ է հարկավոր նոր աղբյուրներից», - այս տարվա սկզբին հայտարարել է Ալիևը և շեշտել, որ ադրբեջանական նավթն ու գազը,  ներառյալ՝  եվրոպական շուկաներում դեռ երկար տարիներ պահանջարկ կվայելեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ