News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը


Հայ-ադրբեջանական բանակցություններում ներգրավվելու ԱՄՆ շահագրգռվածությունն ակնհայտ է, և այդ հետաքրքրությունն առնչվում է մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ։ Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտնել է արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը։

«Միացյալ Նահանգների և այլ կարևոր խաղացողների համար տարածաշրջանը հետաքրքիր է այն առումով, որ նրանք կարող են հավատալ, թե իրենց ներկայությունը կարող է հավասարակշռել ռուսական ներկայությունը», - պարզաբանել է նա:

Դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանը միշտ ձգտել է թույլ չտալ, որ երկիրը և տարածաշրջանը դառնան համաշխարհային խաղացողների շահերի բախման էպիկենտրոն։

«Բայց հիմա, կարծես թե, մենք նրանց Հայաստանի տարածք ենք հրավիրում։ Սա կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ Հայաստանի համար որպես պետություն»,- նշել է Ղալաչյանը։

Դեսպանը տարօրինակ է անվանել ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունների առնչությամբ արևմտյան դեսպանատների լռությունը։ Նա Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը համարել է զոհին հանցագործին հավասարեցնելու փորձ. Ղալաչյանը հույս է հայտնել, որ արևմտյան դեսպանատները կվերանայեն իրենց մոտեցումները։

«Դիվանագետների համահայկական խորհրդի մյուս անդամները և ես հանդիպեցինք օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ և հայտնել ենք մեր մտահոգությունը։ Ակնհայտ է նրանց աջակցությունը գործող իշխանություններին։

Բայց կարծում եմ՝ իշխանական քարոզչության արդյունքում ձևավորված կարծրատիպը կոտրելու համար ժամանակ է պետք»,- եզրափակել է դիվանագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ