News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Բուխարեստում վայրէջք կատարած FlyOne-ի Երևան-Քիշնև ինքնաթիռն ուղևորներով հանդերձ կվերադառնա Երևան։ Դրա մասին newsmaker.md-ին հայտնել է FlyOne-ի խորհրդի նախագահ Վլադիմիր Չեբոտարը։

«Ըստ ընթացակարգի՝ ինքնաթիռը վերադառնում է Երևան։ Այդ չվերթին թույլ չեն տվել մուտք գործել մոլդովական տարածք։ Ուղևորները հետ են թռչում Երևան։ Դա չարտերային թռիչք էր, կպարզաբանվի»,- ասել է Չեբոտարը:

FlyOne-ի խորհրդի ղեկավար Վլադիմիր Չեբոտարը նշել է, որ ավիաընկերությունն այժմ պարզում է Երևան-Քիշնև չվերթի հետ կատարվածի բոլոր հանգամանքները։ «Ինչպես հասկացա, օդանավում կասկածյալներ են եղել՝ որոշակի բնույթի անձինք։

Թռիչքի ընթացքում անձնակազմը փոխել է թռիչքի որոշ տվյալներ և փաստաթղթերում վրիպումներ է թույլ տվել։ Ուղևորներից մեկը կասկածյալ է եղել, [հատկապես՝ ինչի մեջ] մանրամասները դեռ չգիտենք»,- ասել է Չեբոտարը՝ հավելելով, որ ընկերության փաստաթղթային տվյալները նույնպես դեռևս սահմանափակ են։

Չեբոտարը նշել է, որ դրանից հետո կեղծ ահազանգ է ստացվել, որ ինքնաթիռն իբր ականապատված է։

Ըստ նրա՝ ներկա պահին ավիաընկերությունը պարզում է միջադեպի բոլոր հանգամանքները։ Չեբոտարը նշել է, որ դա FlyOne Armenia-ի ձեռնարկած չարտերային չվերթն էր, որը վարձակալվել է Mongolian Airlines չվերթի համար։

Flyone-ի վարչության ղեկավարը նաև նշել է, որ այսօր կեղծ հաղորդագրություն է եղել Անթալիա-Քիշնև մեկ այլ չվերթի ինքնաթիռում պայթուցիկ նյութերի մասին։ Չվերթը ստիպված չեղարկել են և ինքնաթիռը վերադարձել է Անթալիա, ստուգումներից հետո, ըստ Չեբոտարի, ինքաթիռը պատրաստվում է թռչել Քիշնև։

Երևան-Քիշնև չվերթին առնչվող խնդիրների մասին հայտնել են Մոլդովայում դատապարտված քաղաքական գործիչ Իլան Շորին մոտ կանգնած թելեգրամյան ալիքները:

Հաղորդվել է, որ ինքնաթիռը, որով թռչում էին մոլդովական «Հաղթանակ» դաշինքի համագումարի մասնակիցները, թույլ չեն տվել վայրէջք կատարել Քիշնևում, և ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բուխարեստում։

Ռումինական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ ռումինական հետախուզական ծառայությունները հաղորդագրություն են ստացել, ըստ որի ինքնաթիռը կարող է ականապատված լինել։ Ուղևորներին տարհանել են Բուխարեստի օդանավակայանի սպասասրահ։

Մոլդովայի Քաղաքացիական ավիացիայի վարչությունից հայտնել են, որ Քիշնև-Երևան-Քիշնև ինքնաթիռը չվերթն իրականացնելու թույլտվություն չի ստացել, քանի որ չվացուցակի փոփոխության և օրենքով սահմանված կարգով լրացուցիչ թռիչքների վերաբերյալ թույլտվություն ստանալու համար Մոլդովայի Քաղաքացիական ավիացիայի վարչությանը չէր ծանուցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ