News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան The Coca-Cola ըմպելիքներ արտադրող ընկերությունը հայտեր է ներկայացրել իր ՝ Coca-Cola, Fanta և Sprite ապրանքանիշերը գրանցելու համար, ըստ Ведомости-ի՝ դրա մասին նշված է Rospatent էլեկտրոնային տվյալների բազայում։

Հայտերը ներկայացվել են ապրիլին և վերաբերում են զովացուցիչ և ոգելից խմիչքներին, գազավորված ջրին և այլ ապրանքներին (Ապրանքների միջազգային դասակարգման 32 և 33 դասեր)։

Շուրջ երկու տարի առաջ՝ 2022 թվականի մարտին, Coca-Cola-ն հայտարարեց ռուսական շուկայում գործունեությունն ամբողջովին դադարեցնելու մասին, իսկ նույն տարվա հունիսին որոշեց Ռուսաստանում դադարեցնել իր ապրանքանիշերով խմիչքների արտադրությունն ու վաճառքը։

Նրա պորտֆոլիոն այն ժամանակ ներառում էր Coca-Cola, Fanta, Sprite, BonAqua, Burn, Fuzetea, Rich, Schweppes, Powerade և այլն: Coca-Cola HBC-ի դիստրիբյուտորը փոխեց իր անունը Multon Partners-ի և կենտրոնացավ «Добрый», Rich և «Моя семья» տեղական արտադրության հյութերի և վաճառքի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ