News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հարավային հրամանատարությունը հայտնել է, որ արագընթաց ատոմային USS Helena սուզանավը մտել է ափամերձ ջրեր՝ Կուբայի Գուանտանամոյի ամերիկյան բազայի մոտ:

Ըստ Associated Press-ի՝ դա տեղի է ունեցել հինգշաբթի՝ ընդամենը մեկ օր անց, երբ Ատլանտյան օվկիանոսում վարժանքներից հետո ռուսական եռակայմ հետախուզանավը, միջուկային սուզանավը, նավթատար նավը և փրկարարական քարշակը մտել են Հավանայի ծովածոց:

Ամերիկյան սուզանավի կանգառը, ըստ «Ամերիկայի Ձայն»-ի, «սովորական նավահանգստային այցի» մի մասն է, երբ սուզանավն անցնում է Հարավային հրամանատարության շրջանով:

Մյուս ամերիկյան նավերը ևս վերահսկում են ռուսական զորավարժությունները, որոնք, ըստ Պենտագոնի պաշտոնյաների, ԱՄՆ-ի համար վտանգ չեն ներկայացնում: Միևնույն ժամանակ, ըստ որոշ գնահատականների, Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի լարվածության աճի ֆոնին դրանք պետք է դիտարկել որպես ուժի ցուցադրում։

Ավելի վաղ ռուսական ռազմանավերի նավատորմը ժամանել էր Հավանայի նավահանգիստ՝ Կուբայի զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու համար։

«Մենք ուշադիր հետևում ենք նավերի երթուղիներին», - Reuters-ին անանուն մնալու պայմանով հայտնել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան:

Հավանան ամերիկյան ռազմածովային ավիաբազայի տեղակայման վայրից՝ Ֆլորիդայի Քի Ուեսթից 100 մղոն (160 կմ) հեռավորության վրա է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ