News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրադադարի մասին Պուտինի առաջարկը վերջնագիր է, որին չի կարելի վստահել։

«Պուտինը Ուկրաինայում հարձակումը չի դադարեցնի, անգամ եթե հրադադարի մասին նրա պահանջները կատարվեն», - նշել է նա։

Պուտինը Ուկրաինային զինադադար է առաջարկել, եթե Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ին  անդամակցելու ծրագրերից և դուրս բերի իր զորքերը չորս շրջաններից՝ դրանք հանձնելով Ռուսաստանին։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ դրանք անցյալի ուղերձներից ոչնչով չտարբերվող վերջնագիր են։

«Նա կանգ չի առնի։ Դա նույն է, ինչ արել է Հիտլերը (...) Հենց դրա համար այս հաղորդագրություններին մենք չպետք է վստահենք»,- ըստ 24tv.ua-ի՝ հավելել է Զելենսկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ