News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը


Երեկ համացանցում ինչ-որ ձայնագրություններ է հայտնվել, պարզ չէ` ում կողմից, որի արդյունքում քննչական մարմինները հարուցել են քրեական գործ եւ այսօր առավոտյան  խուզարկություններ են սկսել ՀՅԴ Վայքի եւ Եղեգնաձորի գրասենյակում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

 «Մեր Վայոց Ձորի կառույցի ղեկավար անդամներին շուրջ 10 հոգի` ձերբակալված են, ես կասեի առեւանգված, որովհետեւ իրենց գտնվելու վայրը շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում ճշտել, փաստաբանները չեն կարողանում մոտենալ:  Իրենց շատ կարճ խելքով փորձում են  ինչ-որ ցուցմունքներ կորզել` չհասկանալով, թե ում հետ գործ ունեն: Այս պահին մեր պատգամավորները գտնվում են մարզում, փորձում են տեղերը ճշտել, անընդհատ խոչընդոտներ են ստեղծում փաստաբանների եւ պատգամավորների համար»,-ասաց նա:

Սաղաթելյանը պնդում է, որ ակնհայտ է, որ կուսակցությունը թիրախավորված է եւ իշխանությունը փորձում է կեղծ, շինծու գործերով ճնշում գործադրել, ինչը ՀՅԴ-ի վրա, սակայն, ըստ նրա, սա չի ազդելու:

Սաղաթելյանը նաեւ հավելեց, որ կին ձերբակալված կա, շուրջ 10 հոգի, սակայն կարող է թիվը փոխվել, քանի որ անընդհատ նոր տեղեկություններ են ստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ