News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը


Փորձում են  ինչ-որ մեծ գործ կարեն եւ ինչ-որ մարդկանց փորձել տանել ձերբակալման: Այս մասին քիչ առաջ լրագրողներին տված հրատապ ասուլիսում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Դե ձայնագրությունները խուժանության մասին է, նախ այդ ձայնագրության հավաստիությունը, ես չեմ հասկանում` ԱԱԾ-ն ու ոստիկանությունը «Սիվիք»-ի մոտ են  աշխատո՞ւմ, ուղարկում, զապիս են անում, հետո գո՞րծ են հարուցում: Ուզում եմ հասկանամ` ով է ում մոտ աշխատում, սա ուղղակի խուժանություն է, սրա նպատակն այն է, որ մեզ մի քանի ժամով շեղեն են մեր բուն գործից»,-ասաց նա:

Սաղաթելյանը նաեւ ասաց, որ ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, խոսքի ազատությունից խոսող կառույցները  լռություն են պահպանում, ինչը, ըստ Սաղաթելյանի խոսում է նրանց երկդիմի լինելու մասին:

Սաղաթելյանը նաեւ կարծում է, որ ՀՅԴ դեմ իրականացող այս գործողությունները Բագրատ Սրբազանի շարժման դեմ իրավապահների  գործողությունների մի օղակ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ