News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Երկրի արտգործնախարարությունը պարզաբանել է, որ ցանկում ներառված են քարոզչության և պատժամիջոցների շրջանցման մեջ ներգրավված անհատներ և կազմակերպություններ,  որոնք մաս են կազմում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին և Մոսկվայի ռազմական ջանքերին աջակցելու նպատակով տեխնոլոգիաներ և բաղադրիչներ են  մատակարարում նրան, հայտնել է «Ведомости»-ն։

Մասնավորապես, ցանկում են ներառվել արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը, խորհրդային հոկեյիստ և Պետդումայի պատգամավոր Վլադիսլավ Տրետյակը, Զապորոժիեի տարածաշրջանային հեռուստատեսության «For! TV» և Խերսոնի տարածաշրջանային «Տավրիա» հեռուստաալիքի ստեղծողներից մեկը՝ Ալեքսանդր Մալկևիչը։

Պատժամիջոցները ներառել են նաև «Անվտանգ ինտերնետ լիգայի» ղեկավար Եկատերինա Միզուլինան, մեդիա մենեջեր Արամ Գաբրելյանովը և այլք: Բացի դրանից, սահմանափակումներ են մտցվել մի շարք լրատվամիջոցների և հարակից կազմակերպությունների, մասնավորապես, «Российской газета»-ի, «Санкт-Петербург», «Таврия ТВ», «Мариуполь 24», ZaMedia նկատմամբ։

Կանադան պատժամիջոցներ է սահմանել նաև էլեկտրական սարքավորումների ոլորտում մասնագիտացած «Электроагрегат» և «Электромашина» ԲԲԸ-երի նկատմամբ: Սահմանափակումներ են մտցվել «Победа» ավիաընկերության և Ռուսաստանի ազգային ապահովագրական ընկերության նկատմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ