News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի  2024 թվականի տարեկան զեկույցի, աշխարհն այս և անցյալ տարի տեսել է բռնի տեղահանման պատմական բարձր մակարդակ:

Զեկույցում նշվում է, որ 2024 թվականի մայիսին ներքին տեղահանվածների թիվը հասել է 120 միլիոնի։ Այս ցուցանիշն աճում է արդեն 12-րդ տարին անընդմեջ։ Պատճառը շարունակվող ճգնաժամերն ու նոր հակամարտություններն են։

Ցուցանիշների կտրուկ աճի հիմնական պատճառը Սուդանի պատերազմն է, որի արդյունքում 2023 թվականի վերջին 10,8 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տները։

Բացի դրանից, անցյալ տարի միլիոնավոր մարդիկ Կոնգոյի  Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) և Մյանմարում կռիվների պատճառով դարձել են ներքին տեղահանված:

Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության (UNRWA) գնահատմամբ՝ Գազայի հատվածի բնակչության մոտ 75 տոկոսը (մոտ 1,7 միլիոն մարդ) ստիպված է եղել լքել իր տները։

Սակայն երկրի ներսում և դրսում տեղահանվածների թվով ռեկորդակիր Սիրիան է, որտեղ 13,8 միլիոն մարդ բռնի տեղահանվել է իր սահմաններում և արտերկրում:

«Այս հսկայական և աճող թվերի հետևում անթիվ-անհամար մարդկային ողբերգություններ են: Նրանց այս տառապանքը միջազգային հանրության պետք է մղի հրատապ քայլերի՝ հարկադիր տեղահանման հիմնական պատճառները լուծելու համար», - նշել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:

Զեկույցում  նշվում է նաև, որ հակամարտությունների պատճառով իրենց տները լքող մարդկանց մեծամասնությունը տեղահանված է իրենց երկրներում: Գործակալության տվյալներով, այդ թիվը հասել է 68,3 միլիոնի, ինչը հինգ տարվա ընթացքում աճել է գրեթե 50 տոկոսով:

Բացի դրանից, փախստականների և միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց թիվը հասել է 43,4 միլիոնի։ «Վաղուց ժամանակն է, որ պատերազմող կողմերը հարգեն պատերազմի հիմնական օրենքները և միջազգային իրավունքը», - նշել է Գրանդին: Նա հավելել է, որ առանց ավելի մեծ համագործակցության և հակամարտությունների կարգավորման, մարդու իրավունքների խախտումներին վերջ դնելու և կլիմայական ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերի, տեղահանվածների թիվը շարունակելու է աճել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և գործընկերները համախմբում են ջանքերը՝ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության խթանման շուրջ
Այսօր Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ...
ՀՀ ֆինանսական համակարգը կայուն է և նահանջ չի գրանցել. Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի ֆորումում
Առաջընթաց է կատարվել սոցիալական պաշտպանության համակարգում…
Հունգարիան ԵՄ միակ երկիրն է, որը չի ստորագրել ՌԴ-ին դատապարտող հայտարարությունը ՄԱԿ ԱԽ-ում
Հունգարիան չի ստորագրել...
Անկախ բոլոր մարտահրավերներից՝ ՀՀ-ն մնաց իր ժողովրդի համար իրական փոփոխությունների կյանքի կոչմանը. Միրզոյանը՝ ՄԱԿ-ում
Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում...
Nordic Monitor. Թուրքիան հույս ունի ստանալ Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուի հարցում
Սպասվում է, որ թուրք թեկնածուն աջակցություն կստանա Ռուսաստանից
Ինչպե՞ս են Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հակառուսական բանաձևին
Փաստաթղթին կողմ է քվեարկել 99 երկիր, 9 պատվիրակություն դեմ է քվեարկել, 60-ը ձեռնպահ է մնացել
Ամենաշատ