News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը հունիսի 14-ին այցելել են նաև հեղեղումներից տուժած Ախթալա համայնք, կամրջի հատվածում հետևել վնասված գազատարի վերականգնմանն ուղղված աշխատանքներին։ Հայտնում են մարզպետարանից:

Ախթալա բնակավայրում՝ կամուրջին հարակից հատվածում, նրանք զրուցել են նաև երկաթգծի աշխատակիցների, բնակիչների հետ և տեղեկացրել, որ երկաթգիծը, թեև ոչ ողջ հզորությամբ, բայց արդեն շահագործվում է և անհրաժեշտ է զգոնություն ցուցաբերել, քանի որ երկաթգծի որոշ հատվածներով քաղաքացիներն անցուդարձ են անում ու նաև մեքենաների երթևեկություն է իրականացվում: Ոստիկանությանը ևս հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ