News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Եվրոպական երկրներից Ռուսաստան գինիների ներմուծման կտրուկ անկումը կարող է վատթարացնել իրավիճակը գնորդների համար՝ շուկան մատչելի և որակյալ ապրանքներով հագեցնելու առումով, ТАСС-ին տված հարցազրույցում նշել է Մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիայի նախագահության նախագահ Իգոր Կարավաևը։

«Արգելափակիչ մաքսատուրքերն արդարացված են, եթե շուկան հագեցած է որակյալ այլընտրանքով, իսկ դրա համար ժամանակ է պետք»,- ասել է Կարավաևը։

Նա նշել է, որ մանրածախ ցանցերը ներկայում ակտիվորեն ընդլայնում են գինու մատակարարումները այնպիսի երկրներից, ինչպիսին են Չիլին, Արգենտինան, Հարավային Աֆրիկան, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Սերբիան:

«Ակնկալում ենք, որ այդ պահանջարկը կշարունակի պլանաչափորեն տեղաշարժվել դեպի ռուսական գինի և բարեկամ երկրների արտադրանք»,- ընդգծել է Կարավաևը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ