News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

«Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միությունը հունիսի 14-ին հրապարակել է Ադրբեջանում քաղբանտարկյալների՝ 303 մարդ ներառող նոր ցուցակը։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ մարտի 18-ով թվագրված նախորդ ցանկի համեմատ քաղբանտարկյալների թիվն ավելացել է 16 հոգով։

Վերջին երեք ամիսների ընթացքում ցանկը լքել է միայն ընդդիմադիր քաղաքական գործիչ և տնտեսագետ գիտնական Գուբադ Իբադօղլուն, որի պատիժը փոխվել է տնային կալանքի։

Ցանկում կա 17 նոր անուն։ Մասնավորապես, իրավապաշտպան Անար Մամեդլին, meclis.info առցանց հարթակի ղեկավար Իմրան Ալիևը, տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն, Ժողովրդական ճակատ կուսակցության անդամներ Սահիբ Մամեդզադեն և Մեհման Ալիևը, հասարակական ակտիվիստներ Էլշան Քերիմովը և Լաչին Վալիևը, ինչպես նաև անդամալույծ ակտիվիստ Ֆամիլ Խալիլովը։

Մնացած 9-ը հավատացյալներ են։ Նշվում է, որ 2000-ականների սկզբից ի վեր առաջին անգամ. Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցել է 300-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ