News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը, ինչպես խոստացվել էր, շահագործվել է երեկ երեկոյան։ Հայտնում են Լոռու մարզպետարանից: Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը հունիսի 14-ին այցելել են հեղեղումներից տուժած Քարկոփ բնակավայր, որտեղ շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները։

Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին ուղղված պետական աջակցության նախատեսվող ծրագրերի մասին: Բնակիչները ներկայացրել են իրենց մտահոգությունները գույքի փոխհատուցման, բնակապահովման և այլ հարցերի վերաբերյալ: Մարզպետն ընդգծել է, որ արվում է հնարավորը աղետի հետևանքները լիարժեքորեն վերացնելու նպատակով: Նա նշել է, որ աղետի գոտու խնդիրները ՀՀ կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են և առաջիկայում հստակ ծրագրեր կառաջարվեն։

Մարզի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ Քարկոփի ջրագիծը վերականգնվել է, սակայն ջրամատակարարումը կիրականացվի կոյուղագծերի մաքրման վերջնական աշխատանքներից հետո։

Քարկոփի բնակիչներն իրենց շնորհակալությունն են հայտնել հետիոտնային կամրջի՝ արագ կերպով վերականգնման, ինչպես նաև աղետի առաջին իսկ օրից աջակցության լայնածավալ աշխատանքների համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում աղետի գոտում հաշվվել է 269 վնասված բնակարան և անհատական ​​բնակելի շենք
Փոխնախարարը պարզաբանեց, որ դիմումը բավարարվում կամ մերժվում է ներկայացման օրվանից...
Հայաստանում 1քմ-ի համար կհատկացվի 40-ից 60 հազար դրամ՝ հեղեղումների գոտում բնակարանների վերանորոգման համար
Այն դեպքերում, երբ ներգրավված են վերանորոգման աշխատանքներ, տարածքների գոտիավորումն ուժի մեջ է...
Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները
Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում․․․
Ամբողջությամբ կփոխհատուցվի ջրհեղեղից փլուզված 16 բնակարանի և 2 բնակելի տան գնման և 263 տան վերանորոգման ծախսերը
Աջակցություն ստանալու համար դիմումներն ընդունվում են հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ համայնքապետարանների միջոցով…
Ջրհեղեղի հետևանքով 4 զոհերի ընտանիքներ կստանան 1 մլն դրամ, իսկ յուրաքանչյուր ընտանիքի անդամ՝ 40-60 հազար դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում հաստատեց Լոռու և Տավուշի...
Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները. Ալեն Սիմոնյանն Լոռու մարզում է
Խորհրդարանի ղեկավարն առանձին հանդիպում է ունեցել նաեւ տեղում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ