News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ «թքել» է օրենքի վրա: ԱԺ գարնանային նստաշրջանն ավարտվեց, Ալեն Սիմոնյանն ԱԺ փոխնախագահների հուշումներից հետո միայն հայտարարեց ԱԺ գարնանային նստաշրջանի ավարտի մասին, բայց այդպես էլ ՀՀ պետական օրհներգը նստաշրջանի ավարտին չհնչեց, թեպետ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մի քանի վայրկյանով ոտքի կանգնեց՝ թերեւս օրհներգին սպասելով, բայց տեսնելով, որ այն չի հնչում, նորից նստեց տեղը։

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ պետական օրհներգը պետք է հնչի ՀՀ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահին, ինչպես նաեւ հերթական նստաշրջանների բացման եւ փակման ժամանակ: Սակայն Ալեն Սիմոնյանը, ով պատասխանատու է ԱԺ նիստի` օրենքի տառին համապատասխան անցկացման համար, նիստը չփակեց օրհներգով, ինչն օրենքի կոպիտ խախտում է:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սիմոնյանի նախագահությամբ` նստաշրջանների փակման կամ բացման ժամանակ օրհներգը չի հնչում։ Ալեն Սիմոնյանը ժամանակին դեմ էր այս օրհներգին եւ դա թերեւս չի թաքցնում եւ որի անհրաժեշտությունից քանիցս խոսել է ու անգամ գործընթաց սկսել։ Պարզապես այն ժամանակ հասարակությունը դեռ պետական ատրիբուտները հարգում էր եւ ընդվզում էր դրանց դեմ ուղղված ոտնձգությունների դեպքում, հիմա ազգային ու պետական արժեքներն այնքան են ոտնահարել, որ օրհներգի չհնչելն ամենաանմեղ խախտումն է թվում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար
Այդ հանգամանքները հստակ արտացոլված են «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Կարամզինի...
«Հրապարակ». Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը
Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը, հիշեցնենք, հայտարարել էր, որ...
«Փաստ». Վիզաների ազատականացման «փիառային» բլեֆը
Բայց մի քանի միլիոն դոլարի աջակցության միջոցով անհնար է թուլացնել Հայաստանի կապը ԵԱՏՄ շուկայի հետ...
«Փաստ». Աննա Դանիբեկյանը ձգձգել է, որ արդարացման վճիռ չտա՞
Աննա Դանիբեկյանը մեկուկես տարի Ռոբերտ Քոչարյանին պահեց կալանքի տակ մի գործով, որը ճանաչվեց...
«Փաստ». Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լ
«Փաստ» թերթի տեղեկություններով, էկոլոգիապես մաքուր մեքենաների անցնելու գործոնից բացի, պաշտոնական...
«Հրապարակ». ԵՄ դեսպանը դիմել է ոստիկանություն
Մեզ հետ զրույցում Մուրազին նշեց, որ չի պատրաստվում ներկայանալ ոստիկանություն. «Ոստիկանություն չեմ...
Ամենաշատ