News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) խորհրդարանը Սիրիլ Ռամաֆոսային վերընտրել է երկրի նախագահ կառավարող Աֆրիկյան ազգային կոնգրեսի (ԱԱԿ) եւ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ կոալիցիոն համաձայնությունից հետո, տեղեկացրել է ВВС-ն։

Ազգային միաբանության նոր կառավարությունը միավորում է Ռամաֆոսայի ԱԱԿ-ն, աջ կենտրոնամետ դեմոկրատական դաշինքը (DA) եւ այլ փոքր կուսակցություններ։ Ռամաֆոսան իր ելույթում ողջունել է նոր կոալիցիան եւ ասել, որ ընտրողներն սպասում են «համատեղ աշխատանք՝ ի բարօրություն մեր երկրի բոլոր բնակիչների»։

ԱԱԿ-ն հավաքել է ձայների 40 տոկոսը, իսկ DA-ն զբաղեցրել է երկրորդ տեղը 22 տոկոսով։

Սա նշանակում է, որ Ջեյկոբ Զումային նախագահի եւ ԱԱԿ առաջնորդի պաշտոնում փոխարինած Ռամաֆոսան 2018թ. դաժան պայքարից հետո կարողացել է պահպանել իշխանությունը։

Ռամաֆոսայի հաջորդ քայլը  լինելու է պաշտոնների բաշխումը կառավաությունում, որի կազմի մեջ կմտնեն Օկրուգային դատախազության անդամները։ Բազմակուսակցական համաձայնությունը չի նախատեսում ԱԱԿ-ից առանձնացած երկու կուսակցությունների մասնակցություն, եւ նրանք, հավանաբար, կշահեն, եթե համաձայնությունը չհանգեցնի տնտեսական բարելավումների, որը պահանջում են ընտրողները։ Բայց հանրային կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ շատ հարավաֆրիկացիներ ցանկանում են այս աննախադեպ մեծ կոալիցիայի հաջողությունը։

1994թ. երկրում առաջին դեմոկրատական ընտրություններից հետո, երբ Նելսոն Մանդելան դարձավ նախագահ, ԱԱԿ-ն միշտ հավաքել է ավելի քան 50 տոկոս ձայն։ Սակայն կուսակցության աջակցությունը զգալիորեն նվազել է կոռուպցիայի, գործազրկության եւ հանցավորության բարձր մակարդակից դժգոհության պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ