News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ներդրումներ կկատարի Իրանի նավթահանքերում, տեղեկացրել է Mehr-ը։

Օվջին լրագրողներին հայտնել է, որ ՌԴ իրանա-ռուսական համատեղ տնտեսական հանձնաժողովի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ դիտարկվել են օրակարգի բոլոր հարցերը երկու երկրների միջեւ, որոնց թվում են Ռուսաստանի ներդրումները Իրանի նոր նավթավայրերում։

Նա ավելացրել է, որ դիտարկվել է առաջընթացը արդյունաբերության, նավթի եւ գազի, էլեկտրակայանների, երկրորդ ատոմակայանի՝ Բուշերի, բանկային գործի, Հյուսիս-Հարավ միջանցքի եւ Ռեշտ-Աստարա երկաթուղու ոլորտներում։

Իրանի նավթի նախարարի խոսքով՝ կողմերը քննարկել են հարցերի լուծումը համատեղ նախագծի շրջանակում՝ նշելով, որ ձեռք են բերվել նոր համաձայնություններ եւ որոշումներ, հատկապես նավթագազային եւ նավթաքիմիական ոլորտներում։

Ներկայում Իրանում մշակվում են յոթ նավթավայրեր ռուսական տարբեր ընկերությունների ներդրումներով, ասել է նա։ Օվջիի խոսքով՝ այսօր 220 000 բարել իրանական նավթ է արդյունահանվում Իրանի այն նավթահանքերում, որոնցում փող են ներդրել ռուսաստանցիները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ