News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Իսպանիան ապրիլին վերականգնել է ռուսական երկաթի եւ պողպատի ներմուծումը եռամսյա դադարից հետո, վկայում է  եվրոպական վիճակագրական ծառայության տվյալների «ՌԻԱ Նովոստիի» վերլուծությունը։

Ռուսական ԶԼՄ-ները նշել են, որ Իսպանիան դադարեցրել էր այդ մետաղի գնումը ՌԴ-ից 2023թ. դեկտեմբերին եւ դադարը պահել է մինչեւ ապրիլ։ Գարնան կեսին գնումները վերականգնվել են. ներկրվել է 21,3 հազար տոննա մետաղ (8 մլն եվրո արժողությամբ)։

Տեղեկացվել է նաեւ, որ երկիրը ավելացրել է ալյումինի գնումը՝ 1,5 անգամ՝ 13 մլն եվրոյի, ինչպես նաեւ 1,9 անգամ ավելացրել է տիտանի ներկրումը Ռուսաստանից՝ 1,5 մլն եվրոյի։

Ռուսաստանի եւ Իսպանիայի փոխադարձ առեւտուրը ապրիլին կրճատվել է 14 տոկոսով՝ 248 մլն եվրո, որից 177,2 մլն-ն բաժին է ընկնում ռուսական արտահանմանը, իսկ 70,8 մլն-ն՝ իսպանականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ