News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ հատվածում շարունակվում են շինարարական աշխատանքները։ Հայտնում են ճանապարհային դեպարտամենտից:

 Նոր կառուցվող ճանապարհին տեղադրվում են Ագարակի հանգույցի կամրջի հեծանները։ 

8կմ ճանապարհի այլ տեղամասերում կատարվում են տարբեր բնույթի շինաշխատանքներ։ Մոտ 1.6կմ տեղամասում տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ՝ խոշորահատիկ բարձր ծակոտկեն և խոշորահատիկ ծակոտկեն, ընթանում են հողային աշխատանքները։ Արհեստական կառուցվածքների շինարարությունը գրեթե 70 տոկոսով ավարտված է։ Էլեկտրական հաղորդալարերի‚ գազատարների‚ ոռոգման համակարգի տեղափոխությունները մոտ 80 տոկոսով ավարտված են։ 

Ճանապարհի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության եւ Ասիական զարգացման բանկի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ