News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Վերջին տվյալներով՝ Քիշնեւ-Երեւան-Քիշնեւ չվերթը կատարող ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Քիշնեւում, եւ արգելվել է ուղեւորներին իջեցնել Բուխարեստում, տեղեկացրել է IPN մոլդավական ԶԼՄ-ն։

Մոլդովայի Հանրապետության քաղավիացիայի մարմինը հետեւյալ պարզաբանումն է տվել։

«Որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկության մասին Քիշնեւ-Երեւան-Քիշնեւ չվերթի վերաբերյալ։ Կառավարության № 870 որոշման համաձայն՝ ավիափոխադրողները  պարտավոր են տեղեկացնել Քաղաքացիական ավիացիայի մարմնին (ՔԱՄ) թռիչքների ժամանակացույցի ցանկացած փոփոխության եւ լրացուցիչ չվերթների մասին, որպեսզի անհրաժեշտ կառավարական հավանություն ստացվի։ RMO-EVN-RMO թռիչքի դեպքում այս պահանջները խախտվել են։

Օպերատորը 3 օր առաջ չի տեղեկացրել ՔԱՄ-ին փոփոխության մասին, ինչպես պահանջում է օրենքը։ Արդյունքում՝ այդ չվերթը անհրաժեշտ հավանություն չի ստացել։ ՔԱՄ-ը հաստատում է օդային օպերատորների կողմից ազգային կանոններին հետեւելու անհրաժեշտությունը»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։

Ինչպես տեղեկացրել է IPN-ը՝ հղում կատարելով Բուխարեստի օդանավակայանի աղբյուրին, ինքնաթիռն իջել է Բուխարեստում, բայց իշխանությունները թույլ չեն տվել իջեցնել ուղեւորներին։ Գետնի վրա կատարված սպասարկումից հետո այն վերադարձել է օդանավակայան, որտեղից թռել է (Երեւան)։ Թռիչքուղու ճանապարհին ինքնաթիռը կանգնեցվել է։ Բուխարեստի օդանավակայանի աղբյուրների համաձայն՝ ակտիվացել է հակաճգնաժամային օղակը, եւ հայտարարվել է միջադեպ ավիացիոն անվտանգության հետ կապված, կանչվել են համապատասխան կառույցներ։

Հայտարարությունների համաձայն, որոնք հրապարակվել են սոցցանցերում,  Ռումինիայի Սահմանապահ ոստիկանությունը ինքնաթիռից իջեցրել է մի քանի մարդու եւ տարել անհայտ ուղղությամբ, տեղեկացրել է IPN-ն՝ հղում կատարելով realitatea.md-ին։

FlyOne Moldova-ի բաժնետեր Վլադիմիր Չեբոտարը նշել է, որ տեղեկություն չունի թռիչքը մերժելու պատճառի մասին։ Նրա խոսքով՝ մոնղոլական ավիաընկերությունը պայմանագիր է կնքել FlyOne Armenia-ի հետ զբոսաշրջային ընկերության չարթերային չվերթի մասին։

Քիշնեւի միջազգային օդանավակայանի օնլայն աղյուսակում նշված են երկու չվերթներ Երեւանից։ Առաջինը ժամանել է գիշերը 02.00-ին, երկրորդը պետք է իջներ 16.40-ին, բայց իջել է 22.40-ին։

«Sputnik Молдова»-ի տեղեկացմամբ՝ ընդդիմադիր պատգամավոր Մարինա Տաուբերը հայտնել է, որ Երեւան-Քիշնեւ չվթերի հետ կապված իրավիճակը «կազմակերպվել է երկրի վարչապետ Դորին Ռեչանի ուղիղ ցուցումով»։

Չվերթի խնդիրների մասին, որը կատարում էր FlyOne Armenia ավիաընկերությունը, տեղեկացրել են Մոլդովայում դատապարտված Իլան Շորին մոտ կանգնած թելեգրամ-ալիքները։

Տեղեկացվել է, որ ինքնաթիռին, որով թռչում էին մոլդավական «Պոբեդա» դաշինքի համագումարի մասնակիցները, թույլ չեն տվել իջնել Քիշնեւում, եւ ինքնաթիռը ստիպված է եղել իջնել Բուխարեստում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ