News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Խաղաղօվկիանոսյան նավատորմի մարտական նավերը զորավարժություններ կանցկացնեն Եգիպտոսի ռազմածովային ուժերի հետ Միջերկրական ծովում, տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։

Ջոկատի կազմի մեջ մտնում են Նախիմովի գվարդիական շքանշանակիր «Վարյագ» հրթիռային հածանավը եւ «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը։ Նրանք դուրս են եկել եգիպտական նավահանգստից, տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Եգիպտոսի ռազմածովային ուժերից զորավարժություններում ներկայացված կլինի ENS Al-Qadeer ֆրեգատը։ Զորավարժությունները տեղի կունենան «PASSEX» ձեւաչափով, համատեղ վարժանքների մշակմամբ, կապի եւ մինչզննական գործողությունների մարզումներով, նշվել է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Ռուսական նավերը մտել են Ալեքսանդրիայի նավահանգիստ հունիսի 14-ին։ Անձնակազմերը հանգստացել են «հեռավոր արշավից հետո եւ ծանոթացել տեղի տեսարժան վայրերին»։

Ինչպես նշել է ՌԴ ՊՆ-ն, ռուսական նավերի մուտքը նավահանգիստ «հերթական գործնական քայլն է ռուս-եգիպտական ռազմածովային համագործակցության ամրապնդման գործում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ