News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 15-ին, ժամը 06։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել  են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Սևան ավտոճանապարհի մոտ 69-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ե. Մ., ծնված 2002 թ․) և  «VAZ» (վարորդ` Ա. Ա., ծնված 1977 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ