News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը


20-ից ավելի լուսաձայնային նռնակներ են գցել խաղաղ ցուցարարների մեջ` Սիրահարների այգում, որտեղ նաեւ երեխաներ կային, այս փաստերի մասով ոչ մի բան չկա, բայց առավոտվանից դեպքի վայրում գտնվող ցուցարարների են բերման ենթարկում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է իրավապաշպան Ռուբեն Մելիքյանը:

«Այս պահին հայտնի է 11 բերման ենթարկվածի մասին, տարբեր բնակավայրերից` Մարտունի, Գավառ, Ուջան, Վանաձոր եւ Երեւան: Մարդկանց ձերբակալում են եւ բերում են Երեւան: Մենք բացի այդ ունեինք 27 ձերբակալված: Այս պահին նաեւ ունենք 70-անց տարիքով մարդ, որն ունի նաեւ առողջական խնդիրներ»,-ասաց նա: Մելիքյանը նաեւ նշեց, որ նախկինում ձերբակալվածներին հանրային պաշտպաններ են տրամադրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ