News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը


Համախմբումը եկեղեցու շուրջ երկիրը դուրս կբերի հոգեւոր եւ քաղաքական ճգնաժամից։ Այս մասին «Արարատյան դաշինքի շուրջ» համաժողովի ժամանակ հունիսի 15-ին ասել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վրթանես Աբրահամյանը։

Նա նշել է, որ Հայ եկեղեցին բացառիկ կարեւոր դեր է խաղում հայ ինքնության համակարգում։

«Եկեղեցին տարբեր քաղաքական փոփոխությունների շրջաններում ծառայել է ժողովրդին՝ դառնալով հայ ինքնության հենարանը։ Եկեղեցին այսօր էլ կանգնած է պետականամետի, արդարացիի, համազգայինի կողմում։

Մշտապես ձեռնարկվել եւ ձեռնարկվում են եկեղեցու դերը նվազեցնելու, այն սեւ գույնով ներկայացնելու փորձեր, հատկապես աթեիզմի խորհրդային տարիներին։ Բայց այդ փորձերն ապարդյուն են։ Վերջին ժամանակներս նոր կեղծ պատմական թեզ է արտանետվում այն մասին, որ եկեղեցին իբր պայքարել է անկախության եւ հայոց պետականության դեմ, որպեսզի հաստատի իր իշխանությունը։ Այս թեզն անհիմն է։

Եկեղեցին դարեր շարունակ քարոզել է հավատարմություն Աստծուն, պետությանը, արժեքներին»,- ավելացրել է Աբրահամյանը։

Նրա գնահատմամբ՝ հայ ժողովուրդը  ծանր ժամանակներ է ապրում. հայերը բռնի վռնդվեցին Արցախից, թուլացան պետության հիմքերը եւ երկրի սահմանները, ժողովրդի աչքերում նկատելի են անորոշության նշաններ։

Նա ընդգծել է, որ եկեղեցու բոլոր ջանքերն ուղղված են այն խնդիրների լուծմանը, որոնք կանգնած են հասարակության առջեւ, եւ այսօր զգացվում է եկեղեցու շուրջ համախմբմվելու անհրաժեշտություն։

«Արցախի շրջափակման շրջանում Հայաստանի իշխանությունները անտարբերություն ցուցաբերեցին Արցախի հանդեպ. միակ բարձրաստիճան պաշտոնյան, որն այցելեց Արցախ, Ամենայն Հայոց կաթողիկոսն էր։

Եկեղեցին մնում է միակ կառույցը, որը չի դադարեցնում համակարգային գործողությունների մշակումն ու իրականացումը Արցախի հարցում»,- նշել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ