News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի զինվորականները կառուցում են ճանապարհներ եւ պատեր սահմանազատիչ գոտու ներսում, որը նրան բաժանում է հարավից, տեղեկացրել է Yonhap տեղեկատվական գործակալությունը։

Շինարարական աշխատանքները կատարվում են Ռազմական սահմանազատիչ գծից (MDL) հյուսիս, որը անցնում է ապառազմականացված գոտու մեջտեղով, տեղեկացրել է հարավկորեական գործակալությունը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրին։

Հաշվետվությունը պատրաստվել է միջադեպից հետո, որը տեղի է ունեցել անցած շաբաթ, երբ հարավկորեական Զինված ուժերը նախազգուշական կրակոցներ էին արձակել այն բանից հետո, երբ հյուսիսկորեացի զինվորները հատել էին սահմանը։

«Վերջին ժամանակներս հյուսիսկորեացի զինվորականները պատեր են կառուցում, հող փորում եւ ճանապարհներ կառուցում Ռազմական սահմանազատիչ գծի եւ Հյուսիսային սահմանապահ գծի միջեւ տարածքում»,- տեղեկացրել է ռազմական աղբյուրը։

Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ են նրանք կառուցում, նշել է Yonhap-ի աղբյուրը։

Երբ Հարավային Կորեայի Զինված ուժերին հարցրել են այս տեղեկության մասին, նրանք հայտնել են, որ «ուշադիր հետեւում են հյուսիսկորեացի զինվորականների գործունեությանը» եւ որ «պահանջվում է հետագա ուսումնասիրություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ