News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը


Մենք պետք է օգնենք «Հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին կատարել իր առաքելությունը։ Այս մասին «Արարատյան դաշինքի շուրջ» համաժողովի ժամանակ հունիսի 15-ին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Նա նշել է, որ Բագրատ Գալստանյանը նրան (Փաշինյանին- խմբ.) հրաժարականի կոչ է անում, թեեւ նա ինքը պետք է ընդունի իր անզորությունն ու հեռանա։

«Նա  անցել է նախկին իշխանություններից»,- ավելացրել է Աբրահամյանը։

Նա իրավապահ մարմիններին կոչ է արել չանել այն, ինչի մասին հետո զղջալու են։

«Արցախի հարցը փակված չէ, մենք պետք է աշխատենք միասին։ Պետք է հարց տանք այն մասին, թե ինչ է անում մեզանից յուրաքանչյուրը։ Մենք ակտիվորեն բարձրացնում ենք խնդիրները ՄԱԿ-ի, ՅՈւՆԵՍԿՕ-ի մակարդակով։ Մենք պետք է խոսենք գերիների եւ Բաքվում անօրինաբար ձերբակալված Արցախի ղեկավարների մասին։ Մեզ համար Արցախը կա եւ պահպանվում է։

Ես խոսել եմ երկրի ղեկավարի հետ։ Նա ասել է, որ բարձրացրել է հարցը, բայց արդյունք չկա։ Այն, որ հարցը տեղից չի շարժվում, վկայում է պետության եւ իշխանության թուլության մասին»,- ընդգծել է ՌՀՄ ղեկավարը։

Նա տարօրինակ է անվանել այն, որ ահաբեկիչների պետությունը հանձին Ադրբեջանի մեզ անվանում է ահաբեկիչներ։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունների գործունեության հետեւանքով սփյուռքը եւս վարկաբեկվում է։

«Այստեղ եւս պառակտում են մտցրել, սփյուռքահայերին հանել մեկը մյուսի դեմ։

Հավանաբար, մենք վատ ենք տեղեկացնում այդ մարդկանց այն մասին, որ տեղի ունեցողը կհանգեցնի Հայաստաննի վերջին, երկիրը կորցնում է իր անվտանգության համակարգը, հողեր են հանձնվում, ստորագրվում է մի ինչ-որ խաղաղության պայմանագիր։ Իշխանությունը ոչ մի խոստում չի կատարել։ Ստացվում է, որ պետք է նրանց ասածի ճիշտ հակառակը հասկանալ։ Մենք պետք է սկսենք նոր Հայաստանի կառուցումը։ Հայաստանը պլաստմաս չէ, որը նա թափահարում է։ Հայաստանը քարտեզ եւ տարածք ունի։

Նա ասում է, թե իբր ժամանակը փոխվել է, չկա աշխարհակարգ, ուստի Ադրբեջանը պետք է ձեռք բերի, իսկ մենք՝ կորցնենք։ Ժողովրդի մի մասի ընտրած Փաշինյանն այլեւս գոյություն չունի։ Ժողովրդի ո՞ր մանդատի մասին է նա խոսում»,- եզրափակել է Աբրահամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ