News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Ռուսական ռազմական ինքնաթիռն ուրբաթ օրը կարճ ժամանակով խախտել է Շվեդիայի օդային տարածքը Բալթյան Գոտլանդ կղզուց արևելք, և նրան դիմավորել են շվեդական կործանիչներ, ասվում է Շվեդիայի զինված ուժերի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ Շվեդիայի Զինված ուժերը նշել են, որ ռուսական ՍՈՒ-24 ռազմական ինքնաթիռը օդ է բարձրացել նախազգուշացումով, սակայն չի արձագանքել, որից հետո դրա ուղղությամբ են ուղարկվել շվեդական Gripen երկու կործանիչներ։ Շվեդ զինվորականները հայտարարել են, որ օդային տարածքի խախտումը կարճատև է եղել:

«Ռուսաստանի գործողություններն անընդունելի են և ցույց են տալիս անհարգալից վերաբերմունք մեր տարածքային ամբողջականության նկատմամբ»,- ասել է Շվեդիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Յոնաս Վիկմանը եւ հավելել. «Մենք հետևել ենք իրադարձությունների ամբողջ շղթային և եղել ենք տեղում՝ որպեսզի միջամտենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ