News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Ուելսի արքայադուստր Քեյթը շաբաթ օրն ահավոր ախտորոշումից հետո առաջին անգամ հայտնվել է հասարակությունում, քաղցկեղի հայտնաբերումից հետո նա վիրահատվել է հինգ ամիս առաջ, տեղեկացրել է Reuters-ը։

Քեյթը բաց գույնի հագուստով է, անցել է կառքով իր երեք երեխաների հետ, Դրոշի դուրսբերման արարողությունից առաջ. դա ամենամյա զորահանդես է Լոնդոնի կենտրոնում, Բուքինգհեմյան պալատի մոտ եւ նվիրված է միապետի՝ թագավոր Չառլզի պաշտոնական ծննդյան օրվան։

Մարդկանց խմբերը ողջունում էին նրանց իրենց կողքով անցնող կառքում։ Չառլզը առանձին կառքում էր՝ թագուհի Քամիլայի հետ, նրան հետեւում էր արքայազն Ուիլյամը՝ Չառլզի ժառանգն ու Քեյթի ամուսինը, որը ձիով էր թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ միասին։ 42-ամյա Քեյթը պրոֆիլակտիկ քիմիաթերապա է անցել եւ, թեեւ բուժումը շարունակվում է, նրա վիճակը բարելավվել է, ինչը թույլ է տվել նրան անցած տարվա դեկտեմբերից հետո առաջին անգամ հայտնվել հասարակությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ