News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան շաբաթ օրը դատապարտել են Իրանի միջուկային ծրագրի հետագա ընդլայնման քայլերը, որի մասին տեղեկացրել է ԱԷՄԳ-ն։

«Իրանը նախաձեռնել է Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարման հետագա քայլեր՝ շահագործման մեջ մտցնելով տասնյակ լրացուցիչ արդիական ցենտրիֆուգներ Նաթանզի ուրանի հարստացման գործարանում, ինչպես նաեւ հայտարարելով, որ եւս հազար ցենտրիֆուգ կդնի Ֆորդոյի, ինչպես նաեւ Նաթանզի իր գործարաններում։ Այս որոշումը Իրանի միջուկային ծրագրի հետագա թեժացում է նշանակում եւ կրում է տարածման զգալի վտանգ»,- նշվել է երկրների համատեղ հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ