News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

GG-ում իրականացվող խուզարկությունը պատահականություն համարել չենք կարող, սա ռեպրեսիա է՝ բառիս դասական իմաստով: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Մարդիկ իրենց ընտանեկան թերթով երեկ կոչ էին անում ժողվրդին՝ չօգտվել GG-ի ծառայություններից՝ այն պատճառով, որ կազմակերպության ներկայացուցիչը իր դիրքորոշումն է հայտնել երկրում ընթացող հանրային պրոցեսների վերաբերյալ: Ո՛չ ինչ-որ մեկին վիրավորել է, ո՛չ բռնության  կոչ է արել: Հագորդ օրը առավոտյան գալիս են ասում են՝ դատարանի որոշմամբ խուզարկություն ենք իրականացնում»,-հավելեց փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ GG-ի գրասենյակից՝ քննչական կոմիտեի տնտեսական վաչության իրականացրած խուզարկության ընթացքում առգրավվել են կազմակերպության աշխատակիցների համակարգիչները: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, NEWS.am-ին հայտնել էր փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ նշելով, որ համակարգիչների բացակայության պայմաններում կազմակերպությունը չի կարող շարունակել իր աշխատանքը:

Ավելի քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնել էին, որ «Խուզարկությունն իրականացվում է 2023 թվականին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Վարույթային ու քննչական գործողություններ իրականացվել են նաև նախքան այս խուզարկությունները: Քննության ներկա փուլում առաջացել է խուզարկության անհրաժեշտություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ